Խոզությու՞ն, թե՞ ապահովություն` էլ դու սուս
Այսօր կեսօրին Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղից արեւելք գտնվող «Կամխուտ» հրաձգարան-պոլիգոնի տարածքում, ոչխարի հոտն արածեցնելիս գտած նռնակի չպայթած մասերի հետ խաղալու պատճառով զոհվել են Վահրամաբերդ գյուղի բնակիչ երեխաներ` Արթուր Էդվարդի Մկրտչյանը (10 տարեկան) եւ Մուշեղ Արարատի Գեւորգյանը (15 տարեկան):
Երեխաները Արթուրի հոր` Էդվարդի հետ ոչխարներին են արածեցնելիս եղել Վահրամաբերդից արեւելք` Մարմաշեն գյուղից հյուսիս գտնվող զինվորական հրաձգարանում, որը ի թիվս այլ ռազմական օբյեկտների անհատույց վարձակալման է տրամադրված Ռուսաստանի Դաշնությանը, եւ որտեղ դեռ խորհրդային ժամանակներից զրահատանկային եւ այլ տիպի հրաձգային վարժանքների տարածք է: Օրական 2500 դրամով հովվություն անող, ծանր սոցիալական դրությամբ ապրող, 8 երեխաների հայր Էդվարդ Մկրտչյանը իր որդու եւ հարեւանի որդու հետ հոտը տարել է արածացնելու հրաձգարանիմոտակա տարածքները եւ որեւէ սահմանազատող պարսպի կամ պատնեշի բացակայության հետեւանքով մուտք գործել հրաձգարանի դաշտային եւ նախալեռնային տարածք: Երեխաները մի պահ ջրի համար մոտ 100 մետր հեռացել է հովվից եւ հոտից, գտնելով ամենուր ցաքուցիր զանազան տեսակների արկերի եւ նռնակների մնացորդներն ու կտորները, ամենայն հավանականությամբ փորձել են դրանցից ալյումինը զատել եւ հավաքել պարկի մեջ` հանձնելու համար կամ խաղացել են, սկսել են հարվածել ժայռաբեկորին: Պայթյունը պոկել էր նրանցից մեկի ոտքն ու ձեռքը, իսկ մյուսի մարմինը կիսով չափ մասնատել: Երեխաների հագուստն ու կոշիկները շաղ էր եկել մոտ 15 մետր շառավղով:
Ժամը 16-ին մոտ երեխաների մարմինների մնացորդները շտապ օգնության մեքենաներով հեռացվեցին տարածքից: Մինչ այդ այստեղ աշխատել էին ոստիկաններն ու փորձագետները:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել