
«Հետքի» թղթակցի դեմ հաղորդումը կցվել է փաստաբանի սպանության գործին
«Հետքը» գրավոր հարցում էր ուղարկել՝ պարզելու համար, թե ինչ ընթացք է տրվել անցյալ տարվա նոյեմբերին Լոռու «Մուշ» ռեստորանում սպանված փաստաբան Սամվել Շարբաթյանի քրոջ` «Հետքի» թղթակից Ադրինե Թորոսյանի դեմ ոստիկանությունում տրված հանցագործության մասին հաղորդմանը, և ինչ վերջնական որոշում է կայացվել դրա վերաբերյալ:
Ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժնի պետ Էրիկ Շարմազանովը պատասխանել է, որ բնակչուհու` ՀՀ ոստիկանապետին հասցեագրված դիմումի վերաբերյալ ոստիկանության Վանաձորի բաժնի Բազումի բաժանմունքում նախապատրաստված նյութերն ուղարկվել են Լոռու մարզի քննչական բաժին` Գուգարքի քննչական բաժանմունքում քննվող թիվ 33104812 քրեական գործին կցելու և համատեղ ընթացք տալու համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել