HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Է. Նալբանդյանն ընդունեց Լեհաստանի փոխարտգործնախարարին

Այսօր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Լեհաստանի փոխարտգործնախարար Կատարժինա Պելչինսկա-Նալեչին։

Հանդիպման ընթացքում երկուստեք գոհունակություն հայտնվեց Հայաստանի և Լեհաստանի միջև հաստատված բարձր մակարդակի քաղաքական երկխոսության, միջխորհրդարանական շփումների, զարգացող առևտրատնտեսական համագործակցության, հումանիտար փոխանակումների կապակցությամբ:

Բանակցությունների օրակարգում էին Հայաստան – Եվրոպական Միություն հարաբերությունները, ԵՄ Արևելյան գործընկերության նախաձեռնության շրջանակներում ընթացող գործընթացները։

Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիրների: Նախարար Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը։ Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter