ՀՀԿ կենտրոնական ընտրական շտաբը դատապարտում է
Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ ՀՀԿ կենտրոնական ընտրական շտաբը տարածել է հայտարարություն, որը ներկայացնում ենք ստորեւ.
«Երևանի ավագանու ընտրություններին ՀՀԿ կենտրոնական ընտրական շտաբը շահագրգիռ լինելով ընտրական գործընթացի պատշաճ կազմակերպմամբ և իրականացմամբ, դատապարտում է ընտրությունների վրա ստվեր ձգող ցանկացած երևույթ, այդ թվում նաև ընտրակաշառք, և իր լիազորությունների շրջանակում հետամուտ է լինելու , որպեսզի նախընտրական քարոզարշավի ամբողջ ընթացքն ու բուն քվեարկությունը իրականացվի բացառապես Ընտրական օրենսգրքով սահմանված պահանջներին համապատասխան:
Երևանցին է ընտրելու Երևանի քաղաքապետ»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել