HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի եւ Լեհաստանի արտգործնախարարությունների միջեւ

Այսօր ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցան Հայաստանի եւ Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ քաղաքական խորհրդակցություններ:

Պատվիրակությունները գլխավորում էին Արտաքին գործերի նախարարի տեղական Զոհրաբ Մնացականյանը եւ ԼՀ Արտաքին գործերի պետքարտուղարի տեղակալ տիկին Կատարժինա Պետչինսկա-Նալեչը:

Քննարկվեց հայ-լեհական հարաբերությունների երկկողմ օրակարգի լայն շրջանակ: Կողմերը գոհունակություն հայտնեցին քաղաքական երկխոսության մակարդակի եւ դինամիկայի կապակցությամբ, կարեւորեցին խորհրդարանական համագործակցության հետագա ընդլայնումը:

Հատուկ անդրադարձ կատարվեց առեւտրատնտեսական փոխգործակցության ընդլայնման հնարավորություններին` փոխշահավետ նոր ներդրումային ծրագրերի իրականացման միջոցով:

ՀՀ ԱԳ փոխնախարարը մանրամասն ներկայացրեց Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացքը` այդ թվում Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի լույսի ներքո ընդհանուր հետագա անելիքները, Արեւելյան գործընկերության շրջանակներում համագործակցության հեռանկարները:

Տեղի ունեցավ մտքերի փոխանակում տարածաշրջանային հիմնախնդիրների, Ռուսաստանի ու հարեւան երկրների հետ Հայաստանի հարաբերությունների վերաբերյալ: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter