HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահ Սարգսյանն ընդունել է Իրանի արտգործնախարարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհիին: Իրանի արտգործնախարարը Հայաստան է ժամանել ՀՀ նորընտիր նախագահի պաշտոնն ստանձնելու հանդիսավոր արարողությանը մասնակցելու առիթով:

Հանրապետության նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում և ընդգծել, որ Հայաստանը բարձր է գնահատում և կարևորում է հարաբերությունները հուսալի հարևան և բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են մի շարք ոլորտներում երկկողմ տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր, գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների կապակցությամբ և կարևորել էներգետիկ ու տրանսպորտային համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ աշխատանքները, այդ թվում՝ Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի, Արաքս գետի վրա ՀԷԿ-երի ժամանակին շահագործումը:

Արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի և Իրանի կառավարության ու ամբողջ ժողովրդի անունից բարեմաղթանքներ է փոխանցել Սերժ Սարգսյանին՝ երկրի ղեկավարի բարձր ու պատասխանատու աշխատանքում: Իր հերթին նախագահ Սարգսյանը հաջողություններ է մաղթել Իրանի ժողովրդին՝ ս.թ. հունիսին երկրում կայանալիք նախագահական ընտրությունների անցկացման գործում:

Նախագահը և Իրանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter