HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի և Իրանի արտգործնախարարները հանդիպել են

Ապրիլի 8-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն հանդիպել է աշխատանքային այցով Երևան ժամանած իր իրանցի գործընկեր Ալի Աքբար Սալեհիին:

Ողջունելով հյուրին`  նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց հայ-իրանական վստահելի և բարեկամական հարաբերությունները, որոնք երկուստեք ջանքերի շնորհիվ շարունակում են վերընթաց զարգացում ապրել:

Ալի Աքբար Սալեհին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշեց, որ շատ ուրախ է բարեկամ Հայաստանի նախագահի երդմնակալությանը մասնակցելու նպատակով Երևան այցելելու համար, ինչը նաև լավ հնարավորություն է ի մի բերելու երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, նախանշելու նոր ծրարգեր։

Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հարաբերությունների քաղաքական, տնտեսական, միջխորհրդարանական, էներգետիկ, տրանսպորտային, կրթամշակութային, ապակենտրոնացված և զբոսաշրջության ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր:

Էդվարդ Նալբանդյանն ու Ալի Աքբար Սալեհին անդրադարձան նաև հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին։

Արտգործնախարարներ Նալբանդյանն ու Սալեհին մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային հիմնախնդիրների շուրջ: Այս ենթատեքստում նախարար Սալեհին ներկայացրեց Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցությունների վերջին զարգացումները։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter