19-ամյա Ահարոն Ալեքսանյանի կյանքը փրկելու համար շտապ օգնություն է անհրաժեշտ
«Ինձ կյանք նվիրիր» նախաձեռնությունը հայտնում է, որ 19-ամյա Ահարոն Ալեքսանյանի կյանքը փրկելու համար շտապ օգնություն է անհրաժեշտ: Երիտասարդի մոտ հերպետիկ պանենցեֆալիտ է ախտորոշվել, որի բուժումը հնարավոր է միայն Գերմանիայում:
Դեկտեմբերի 10-ի երեկոյան տղան տուն է եկել եւ ասել, որ ուժեղ մրսել է: Առավոտյան Ահարոնին տեղափոխել են հիվանդանոց: Նույն օրը երիտասարդը կոմայի մեջ է ընկել:
Թեեւ բժիշկների բացասական կանխատեսմանը, Ահարոնը երկու ամիս անց դուրս է եկել կոմայից, տեսել քրոջն ու ծնողներին եւ բոլոր ուժերը հավաքելով փորձել է ինչ-որ բան ասել, ձգվել է քրոջ կողմը՝ օգնություն խնդրելով:
Նրա ընտանիքը երկար եւ համբերատար, ամեն օր մերսումներ, ֆիզիկական վարժություններ իրականացնելով, ուղեղի խթանում եւ շատ այլ բաներ կատարելով հասել են նրան, որ տղայի վիճակը կայունացել է, ու թեեւ բժիշկների վատ կանխատեսումներին, նա սկսել է ժպտալ, քրոջ խնդրանքով ձայներ արձակել:
Գերմանիայում նեյրովերակենդանացման կենտրոնը համաձայնել է օգնել եւ իր վրա վերցնել Ահարոնի բուժումը: Վերականգնման կուրսը կազմում է 60 օր, մեկ օրվա ծախսը կազմում է 1750 դոլար, սակայն տղայի ընտանիքի համար դա անհասանելի գումար է:
Բոլոր օգնել ցանկացողները կարող են զանգահարել Արթուր Ալեքսանյանին, հետեւյալ ռուսաստանյան հեռախոսահամարով՝ 007 918 469 69 98:
«Ինձ կյանք նվիրիր» նախաձեռնություն
Կոնտակտային անձ՝ Սարգիս Հովնանյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել