«Սևան ազգային պարկ»-ի տարածքում այրվել է 3000 քմ բուսածածկ
Ապրիլի 8-ին, ժամը 16.08-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղի մոտակայքում` անտառում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սևան ազգային պարկ ՊՈԱԿ-ին պատկանող տարածքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.40-ին, մարվել 18.13-ին:
Այրվել է 3000 քմ բուսածածկ տարածք:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել