Գյումրիի Օզանյան փողոցում զինամթերք է հայտնաբերվել
Երեկ` ժամը 15.50-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ա. Օզանյան փողոցում` նախկին զորամասի մոտակայքում, հայտնաբերվել է զինամթերք:
ՀՀ ԱԻՆ-ն հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հայտնաբերվածը հրետանային արկի РГМ-2 տիպի 28 մարտագլխիկներ են, որոնք N զորամասի հրամանատարի գլխավորությամբ տեղափոխվել են Գուսանա գյուղին հարակից հրաձգարան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել