ԵԶԲ-ն մինչև 100 մլն դոլար կհատկացնի «Հյուսիս-Հարավ» ճանապարհահատվածի շինարարությանը
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ապրիլի 8-ին ընդունել է Եվրասիական զարգացման բանկի հայաստանյան ներկայացուցչության նորանշանակ տնօրեն Սերգեյ Իգնատովին։
Հանդիպման ընթացքում քննարկվել է «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին ԵԶԲ մասնակցությունը:
Ս. Իգնատովը ներկայացրել է բանկի գործունեությունը Հայաստանում, ապա նաև տեղեկացրել, որ ԵԶԲ փորձագիտական խորհուրդը հաստատել է ՀՀ կառավարության ներկայացրած հայտը՝ ԵԶԲ հակաճգնաժամային հիմնադրամից մինչև 100 մլն ԱՄՆ դոլար հատկացնել «Հյուսիս-Հարավ» ճանապարհի հարավային որևէ հատվածի նախագծման, շինարարության և տեխնիկական վերահսկողության աշխատանքների իրականացման համար:
Գագիկ Բեգլարյանը ներկայացնելով «Հյուսիս-Հարավ» ճանապարհի շինարարության ներկա ընթացքը նշել է, որ մինչև տարեվերջ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ կավարտվեն տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքները, որից հետո հնարավոր կլինի արդեն անցնել նախագծի իրականացման հաջորդ փուլերին։
Կարևորելով «Հյուսիս Հարավ» ճանապարհի, մասնավորապես՝ դեպի հարավ գնացող հատվածի շինարարությունը, նախարարն ընդգծել է, որ պետք է միավորել ջանքերը՝ ԵԶԲ-ին հնարավորինս շուտ այդ ծրագրում ներգրավելու համար։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել