
Այս պահին ելույթ է ունենում Սերժ Սարգսյանը (պարբերաբար լրացվող)
Այս պահին նախագահի պարտականությունների ստանձնման առթիվ մեկնարկած Ազգային ժողովի արտահերթ նիստում ելույթ է ունենում Սերժ Սարգսյանը:
Հենց նոր իր ելույթն ավարտեց Ամենայն հայոց կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդը: Նա ելույթից հետո աղոթեց և օրհնեց Սերժ Սարգսյանին: «Մեր եկեղեցին ինչպես միշտ իր զորակցությունն է բերելու հայրենի պետությանը և ձեզ հայրենաշեն ու ազգանվեր առաքելության իրականացման գործում»,- դիմելով Սերժ Սարգսյանին՝ ասաց Գարեգին Երկրորդը:
Իր հերթին Սերժ Սարգսյանն այժմ ասում է, որ ամեն ինչ անելու է՝ ժողովրդի ակնկալիքները կյանքի կոչելու համար: Առաջիկա 5 տարվա առաջնահերթ խնդիրն է համարում տնտեսական առաջընթացը: Նա առանձնացրեց 3 հկմնախնդիր՝ արտագաղթ, գործազրկություն, աղքատություն:
«Արդյունավետ և վերելքի ճանապարհը բռնած տնտեսություն. ահա հաջողության մեր բանաձևը»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Հաջորդ գերակայությունը օրենքի առջև բոլորի հավասարությունն է:
Երրորդ առաջնահերթությունը, նրա խոսքով, ժողովրդավարության խորացումն է:
«Համեմատեք 5 տարի առաջվա Հայաստանը այսօրվա Հայաստանի հետ և կտեսնեք տարբերությունը: Համեմատեք խոսքի, մամուլի ազատության, ՀԿ-ների և ընդհանրապես քաղաքացիական հասարակության կայացվածության մակարդակները»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Խոսելով ԼՂ հիմնախնդրի մասին՝ նա ասաց, որ դողացել է զինվորի կյանքի և հայրենիքի յուրաքանչյուր թիզ հողի համար: Հայաստանը, նրա խոսքով, պատերազմ չի ցանկանում, բայց պատրաստ է դիմագրավել ցանկացած մարտահրավեր:
Մեկնաբանել