
Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին և Գարեգին Երկրորդին հրավիրում է այսօր՝ ժամը 18:00-ին, ժողովրդից ներողություն խնդրելու
Այս պահին Ազատության հրապարակում ընթանում է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը: Զուգահեռաբար Մարզահամերգային համալիրում տեղի է ունենում նախագահական ընտրություններում, ըստ պաշտոնական արդյունքների, հաղթած թեկնածու Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը, որն օրհնեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը:
Քիչ առաջ Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին և Վեհափառին հրավիրեց այսօր՝ ժամը 18-ին, գալ Ազատության հրապարակ և ժողովրդի առջև ասել՝ «ներողություն»:
Րաֆֆի Հովհաննիսյանը Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներին ևս հրավիրեց՝ շնորհավորելու հայ ժողովրդին:
«Ժառանգության» առաջնորդը տեղեկացրեց, որ այսօր՝ ժամը 18-ին, Ազատության հրապարակում լինելու են երգ ու պար, տոնախմբության, և բոլորին հրավիրեց մասնակցելու:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել