HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փամփուշտ՝ Երևան-Թեհրան չվերթի ուղևորի մոտ

Ապրիլի 6-ին` ժամը 18.55-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևան-Թեհրան չվերթի ուղևորի մոտ փամփուշտ է հայտնաբերվել:    
Պարզվել է, որ «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության հսկողության ծառայության աշխատակիցների կողմից Երևան-Թեհրան  չվերթի ուղևոր, ԻԻՀ քաղաքացի, 1990 թ. ծնված  Հեսամ Բ.-ի ձեռքի պայուսակի զննության ժամանակ հայտնաբերվել է 7,62 մմ տրամաչափի  փամփուշտ:
Հեսամ Բ.-ն «Զվարթնոց» օդանավակայանի հատուկ զննման գոտուց ժամը 19.45-ին բերման է ենթարկվել  ոստիկանություն: 
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter