Ոստիկանության Էրեբունու բաժին են տարել Եղիա Ներսիսյանին ու Վարդգես Պետրոսյանին
Նախախորհրդարանի հայտարարությունը
Այսօր՝ ապրիլի 9-ին, ժամը 14-ի սահմաններում Ազատության հրապարակի մերձակայքից
Ոստիկանությունը ապօրինի կերպով ձերբակալել և Ոստիկանության Էրեբունու բաժին է տարել Նախախորհրդարանի անդամներ Եղիա Ներսիսյանին և Վարդգես Պետրոսյանին: Նրանք, իրացնելով ազատ տեղաշարժի իրենց Սահմանադրական իրավունքը, փորձել են Մաշտոցի պողոտայից քայլել դեպի Բաղրամյան պողոտա:
Մանրամասների մասին կտեղեկացնենք հաջորդիվ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել