HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

19 զինծառայող տեղափոխվել է զինվորական հոսպիտալ

Ս.թ. ապրիլի 8-ին ժամը 10:25-ի սահմաններում N զորամասի անձնակազմը զորավարժության վայր տեղափոխող «Սադկո» մակնիշի ՊԲ զինհամարանիշի ավտոմեքենան Ֆիզուլիի տարածքի «Ղարբա-Բազար» տեղամասում ճանապարհի փոսը շրջանցելիս, շրջվել է ձախ կողքի վրա, որի հետևանքով խցիկում գտնվող 2  և մեքենայի թափքում գտնվող 19 զինծառայողներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են զինվորական հոսպիտալ, որտեղ 5 զինծառայողներ բուժզննումից հետո ախտորոշվել են պրակտիկ առողջ: Մյուս զինծառայողների առողջական վիճակը բավարար  է:

ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter