HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում ՄԹ դեսպանի ուղերձը Մարգարեթ Թետչերի մահվան կապակցությամբ

Ցավալի էր լսել Լեյդի Թետչերի մահվան լուրը: Նա հիանալի կին էր, ով ոգեշնչել է աշխարհին իր քաջությամբ և վճռականությամբ: Հայաստանում նրան մասնավորապես կհիշեն 1990թ-ին կատարած այցելությամբ, երբ Գյումրիում մասնակցեց 1988-ի երկրաշարժից հետո վերականգնված  Լորդ Բայրոնի անվան դպրոցի բացման արարողությանը: Մենք կիսում ենք Լեյդի Թետչերի ընտանիքի վիշտը և մեր մտքերը նրանց հետ են: 

Ջոնաթան Էյվս

Հայաստանում ՄԹ դեսպան

Հ.Գ. ՄԹ նախկին վարչապետ Մարգարեթ Թետչերի մահվան կապակցությամբ Երևանում Բրիտանական դեսպանատանը տեղադրված է սգո մատյան և ցանկացողները կարող են գալ գրառել իրենց ցավակցական ուղերձները:

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ժամանակին Մարգարեթ Թետչերը Նելսոն Մանդելային անվանում էր 'տեռորիստ' ու դեմ էր Բեռլինի պատի քանդմանը: Այ քեզ «մեծ» քաղ. գործիչ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter