
Անդրիաս Ղուկասյանը կոչ արեց նստացույց սկսել
Քիչ առաջ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը Բաղրամյան պողոտայի սկզբնամասում հավաքված մարդկանց հայտարարեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը իր համակիրների հետ գնացել է Ծիծեռնակաբերդ:
Անդրիաս Ղուկասյանն ասաց, որ ով ուզում է միանալ Րաֆֆի Հովհաննիսյանին, կարող է Սարյան փողոցով գնալ Ծիծեռնակաբերդ, իսկ ով համարում է, որ պետք է մնա Բաղրամյան պողոտայում, ապա պետք է ենթարկվի 3 կանոնի:
Անդրիաս Ղուկասյանը հնչեցրեց այդ կանոնները.
«1-ին. մենք սկսում ենք նստացույց:
2-րդ. ոչ մեկ ոչ մի ոստիկանի որևէ հարված կամ որևէ բռնություն թույլ չի տալիս իրեն իրականացնել:
3-րդ. եթե ոստիկանությունը սկսի իր գործողությունները (իսկ նա դրա իրավունքն ունի), մարդիկ դիմադրում են՝ առանց ուժ գործադրելու»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել