
Արմեն Մարտիրոսյանը դեռ ոստիկանությունում է
«Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ դեռ ոստիկանության Արաբկիրի բաժանմունքում է գտնվում «Ժառանգության» փոխնախագահ, նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:
Ըստ Անահիտ Բախշյանի` Արմեն Մարտիրոսյանի քթից արյուն է հոսել, երբ նրան տարել են ոստիկանություն, սակայն այս պահին չեն կարող ասել` նրա քիթը կոտրվա՞ծ է, թե՞ ոչ:
Անահիտ Բախշյանի փոխանցմամբ` Արմեն Մարտիրոսյանը հեռախոսով խոսել է իր հետ, հանգստացրել է, իսկ այս պահին Արաբկիրի ոստիկանության բաժանմունքում են գտնվում ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը, նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը եւ փաստաբան Սեդա Սաֆարյանը:
Նշենք, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ այսօր Բաղրամյան պողոտայում ոստիկանները ծեծի են ենթարկել Արմեն Մարտիրոսյանին եւ տարել ոստիկանական բաժանմունք: Այդ միջադեպից առաջ էլ ոստիկաններն են հարվածել նրա մորը, ինչից դրդված էլ Արմեն Մարտիրոսյանը դիմել է ինքնապաշտպանության:
Լուսանկարը՝ news.am-ի
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել