HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». եւ դու՞, Բրուտոս

ԲՀԿ-ից Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը մեծ թվով ներկայացուցիչներ կային՝ շարքային, պաշտոնյա եւ պատգամավոր: Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը թերթի հարցին՝ ինչու՞ չկա պարոն Ծառուկյանը, ասել է՝ կգա: Լրագրողը տեղեկացրել է, որ մեկնել է Մոսկվա, չի գա: Իսաբեկյանը զարմացել է: Մարտուն Գրիգորյանն ասել է. «Ծառուկյանից իմացեք, թե ինչու չի եկել, դա իր ցանկությունն էր»: Գուրգեն Արսենյանին՝ կարմիր գորգով առաջանալիս հարցրել են. «Եվ դու՞, Բրուտոս, մասնակցու՞մ եք»: Ասել է. «Եվ դու՞, Կլեոպատրա, թույլ տվեք մասնակցել»:

Կարեւոր հյուրերը ներս էին մտնում կառավարական մուտքից: Լեւոն եւ Սաշիկ Սարգսյանները բոլորի հետ ընդհանուր մուտքով են մտել, տիկին Ռիտա Սարգսյանը՝ վարչապետի ու նրա տիկնոջ ուղեկցությամբ, կառավարական մուտքով: Ռոբերտ Քոչարյանի մուտքը մնացել է «աննկատ»: Մինչ այդ լրագրողներին խնդրել էին բարձրանալ 7-րդ հարկ՝ «մոնիտորներով նայելու»: Գորիկ Հակոբյանը նույնպես շատ վաղ էր եկել ու հեռախոսով անվերջ խոսում էր. «Ալլո, հա, նախագահ ջան, հա»: «Զորավոր» Վովա Գասպարյանը չի երեւացել, ասել են՝ կգա: Ինաուգուրացիայից հետո, ի տարբերություն նախորդ անգամների, ֆուրշեթ չի եղել. շամպայն ու ՀՀ զինանշանով շոկոլադ էր: Բոլոր հյուրերը, շարք կազմած, մոտենում, շնորհավորում էին Սերժ Սարգսյանին, իսկ ժամը 2-ին բոլորվ գնացել են «Փարվանա»՝ արդեն «լրջով» նշելու:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter