HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց նամակ՝ նախագահին

ՀՀ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին

պատճեն՝ մամուլին

թիվ 11117998 ապօրինաբար կարճված (դատախազ Վ. Թ. Գրիգորյան) և 13.12.2002 թ. (նախագահող դատավոր Մհեր Խաչատրյան) հիմնազուրկ որոշմամբ կարճման որոշման օրինականությունը հաստատված և այս ամենը գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կողմից պարտակված, քրգործով տուժող Պարույր Գուլգուլյանից

Երևան, 10ց՝ պահանջ, հեռ. 091 55-41-96, 093 55 41 96

(055) 54 41 96

Բաց նամակ

Մեծարգո նախագահ, Դուք ասում եք, որ սա օրենքի գերակայության Հայաստան է և վերջ: Կներեք, բայց միայն ասելով չի, քանի որ եթե (անգամ Ձեր ասելուց հետո) դատախազությունը ստեղծում է կեղծիքներ ու այդ կեղծիքների հիմքով վճռաբեկ դատարանի դատավորները կայացնում են հիմնազուրկ (որոշում, վճիռ) դատական ակտեր, և դրանից հետո համաձայն զոռբայության՝ իրենց հոգեհարազ «օրենքի» գլխավոր դատախազ՝ Աղվան Հովսեփյանի հետ համատեղ համարում են, որ 20.04.02 թ. կարճման որոշումը «բազմակողմանի ու օբյեկտիվ ստուգված է», և գոյություն ունեն դատարանի «ուժի մեջ մտած որոշումները», ու դրանով Արարատ Խրիմյանի ու Սամվել Կարախանյանի կողմից ինձ պատճառված նյութական վնասին ավելացնում բարոյական վնաս, զրկելով ինձ ապրելու իմ կյանքի 12 տարիներից: Այս ամենից հետո (եթե մինչ օրս շարունակվում են նախկին անօրինականությունները) ինչ խոսք կարող է լինել օրենքի գերակայության Հայաստանի մասին:

Դուք ամեն անգամ ճանապարատրանսպորտային ոստիկաններից եք խոսում, լավ կլինի, որ կոնկրետ խոսեք Աղվան Հովսեփյանի ղեկավարծ դատախազության ու դատարանների մասին: Պահանջեք համապատասխան ծառայություններից այդ թվում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանից և ՀՀ նախագահի մամլո ծառայության ղեկավարից տեղեկացնելու Ձեզ, գոնե անձամբ Ձեզ ուղղված մամուլում հրապարակված բաց նամակներին:

Մեծարգո նախագահ, ինչպես տեսնում եք ես «դարան մտած, հրազենով հեռվից չեմ կրակում» իմ հակառակորդների և նրանց պարտակող զոռբաների վրա, այլ բոլորի՝ ողջ օրինազանց ու զոռբա խմբի դեմ դուրս եմ եկել դեմ հանդիման «խանչալով առանց Վահանի» և իմ պարզ ու շիտակ խոսքն ու արտահայտությունները ճիշտ տեղին է հասցնում «զոռբաների ուղեղին-մտածելատեղին»:

Մեծարգո նախագահ, եթե այսպես է շարունակվելու ու կտրուկ փոփոխություններ չեն լինելու, ապա ինչ խոսք կարող է լինել Ձեր ասածը, որ հետևողականորեն մի կողմ ենք նետելու ամբողջ վատն ու թերին, որ կա մեր աշխատանքում և կենցաղավարության մեջ: Հարկավոր է ավելացնել և հստակ մատնանշել դատաիրավական համակարգի կողմից լկտիաբար թույլ տված կեղծիքները և դատարանների ակնհայտ հիմնազուրկ որոշումները ու վճիռները:

Դուք ասում եք, որ դրա համար մենք բազում քայլեր արդեն արել ենք, որ դեռ նոր պիտի պտուղներ տան: Ինչ խոսք կարող է լինել բազում քայլերի ու պտուղներ ակնկալելու մասին, եթե անգամ Ձեր ասելուց հետո իրավապահները շարունակում են իրենց զոռբա ու սև գործը: Գուցե նրանք չեն լսել ու կարդացել Ձեր ասածը, բայց անկախ ամեն ինչից իրավապահների նման վարվելակերպը չի կարող  հավատ ներշնչել Ձեր ասածը ժողովրդի մեջ, իսկ եթե իրավապահները մտածում են, թե Ձեր խոսքն ասված է ինչպես  «սոխակին առակով կշտացնելու համար», ապա թող լավ իմանան այն, որ «ինձ նման սոխակին» առակով կշտացնել անհնար է:

Մեծարգո նախագահ, իմ այս խոսքը խնդրում եմ չընդունեք և չմտածեք որպես շահարկում, եթե շահարկեի, ապա դեռ 2008 թ.-ին կշահարկեի: Ես բայբուրթցի Գրիգոր Գուլգուլյանի ավագ ծոռն եմ, նախ ասեմ, որ ճիշտ է ասված «պտուղը ծառից հեռու չի ընկնում», քանի որ ինչպես որ իմ նախապապը միայնակ դուրս եկավ շուն Հասանի դեմ խանչալով (նրա հետ զրուցելով ու համոզվելուց, որ դա Հասանն է, այսինքն պատահական շուն չի սատկացրեց) ու չվախենալով նրա թիկնապահներից, սատկացրեց մարդակեր Հասանին, այնպես էլ ես չեմ վախենում որևէ մեկից և առանց փշաքաղվելու պատրաստ եմ, քանի որ ես համոզված եմ, որ համաձայն զոռբայության ՙօրենքի՚ նրանք են հիմնականում տապալել այս գործը, առերեսման դուրս գալու Ձեզ մոտ կամ իրենց ցանկացած հեռուստատեսությամբ հանձինս դատախազ Աղվան Հովսեփյանի, նախկին դատախազ (այսօր դատավոր) Վ.Թ. Գրիգորյանի և 13.12.2002 թ. ակնհայտ հիմնազուրկ որոշում կայացնող ՀՀ քր. գործերով վճռաբեկ դատարանի նախկին նախագահ՝ (այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն դատարանի նախագահ) նախագահող դատավոր Մհեր Խաչատրյանի հետ:

Եթե համարձակություն ունեն, ապա թող գան, քանի որ պատվի ու նամուս-թասիբի հարց է, իսկ եթե նրանք չհամարձակվեն ու առավել ևս այս հերթական բաց նամակս չհասնի Ձեզ ու Դուք ինձ չընդունեք, ապա ես ստիպված կլինեմ (երդվում եմ) անել այն, ինչ-որ որոշել եմ, դրա համար ինձ մեղադրող ու քննադատող չլինի, քանի որ ես օրենք չեմ խախտելու, իսկ այն որ դա գեղեցիկ ու հաճելի չի լինի, ինձ չի հուզում, թող առիթ հանդիսացողները ու մեղավորները մտածեն ու հուզվեն:

Միևնույն ժամանակ խնդրում եմ հանձնարարել ՀՀ արդարադատության խորհրդին և ՀՀ քրգործերով վճռաբեկ դատարանին, որպեսզի պարզվի թե ինչու են բացակայում Արարատ Խրիմյանի մահը հաստատող և նրա դին (ուղղեբեռը) Գերմանիայից Երևան տեղափոխելու փաստաթղթերը, իսկ գործում եղած ոչ բնօրինակ և առանց նոտարական վավերցման գերմաներենից-ռուսերեն և ռուսերենից-հայերեն պատճենահանված (ինչ-որ պատճենահանված տեղեկանք, որը դատավորներ Սիմիզար Հովսեփյանը և Դանիել Խաչատրյանը որպես մահվան վկայակն են ընդունել, ապա դա  ապսուրդ է և շատ ծիծաղելի) «փաստաթղթերը» հիմնազուրկ են, դրանք օրենքի ուժ չունեն, քանի որ դատարանը համաձայն քաղաքացիական կացության 64 հոդվածի  պարտավոր էր պահանջելու բնօրինակ փաստաթղթեր և առավել ևս թարգմանությունները պատշաճ նոտարական վավերացված: Եթե չներկայացվեն պահանջվող փաստաթղթերի բնօրինակներ, ապա հարկավոր է պահանջել արտաշիրիմում ու ԴՆԹ-ի հետազոտում, իմ պարտադիր մասնակցությամբ:

Կից ներկայացնում եմ

1.         04.04.2013թ. իմ վճռաբեկ բողոքի պատճեն,

2.         18 դեկտեմբերի 2012թ. իրավունք օրաթերթի Ձեր ելույթի հիմնական ակնարկը

3.         05 ապրիլի 2013թ. հայոց աշխարհ օրաթերթի հայոց հարց հոդվածի պատճեն

4.         24 օգոստոսի 2012թ. հայոց Աշխարհ օրաթերթի խղճի դատարանի վճիռը հոդվածի պատճեն:

Հարգանքներով՝ Պ. Գուլգուլյան   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter