HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքապետը շրջել է Քանաքեռ-Զեյթունում

 

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն այս անգամ ծանոթացավ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում իրականացվող աշխատանքների ընթացքին, նախատեսվող ծրագրերին ու խնդիրներին: Առաջին խնդիրը, որ առաջադրվեց Կարեն Կարապետյանի կողմից, փողոցներին հարակից սիզամարգերի ու մայրուղիների միջանկյալ հատվածների կանաչ տարածքների խնամքը պատշաճ կազմակերպելն էր: Քաղաքապետը հանձնարարեց բարեկարգման ու կանաչապատման աշխատանքներ իրականացնել նաև «Հաղթանակ» զբոսայգու մուտքին հարող հատվածում:

Շրջայցի ընթացքում Կարեն Կարապետյանը ծանոթացավ նաև բակերում իրականացվող բարեկարգման ու խաղահրապարակների տեղադրման աշխատանքների ընթացքին: Որոշ բակային տարածքներում քաղաքապետը հանձնարարեց մաքրել բնակիչների կողմից ապօրինի հողազավթած տարածքներն ու փոխարենը բնակիչների համար հանգստի հարմարավետ գոտիներ ստեղծել:  Վարչական շրջանի ղեկավարը տեղեկացրեց, որ գործընթացն արդեն սկսված է:

Մինաս Ավետիսյանի անվան այգին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչների ամենասիրված հանգստի գոտիներից մեկն է դարձել: Հանգստի կազմակերպման համար բոլոր պայմաններն այստեղ ապահովված են, քաղաքապետը  հանձնարարեց առավել մեծ ուշադրություն դարձնել այգու խնամքին ու ընթացիկ սպասարկմանը: Կարեն Կարապետյանը եղավ նաև Դավիթ Անհաղթի անվան պուրակում, որի սպասարկումը մասնավոր ընկերություն է իրականացնում:  Այստեղ ապահովված էին պարտադիր բարեկարգման նորմերն ու պայմանագրային պարտավորությունները:

Շրջայցից հետո քաղաքապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել վարչական շրջանի աշխատակազմի հետ: Անդրադառնալով աղբահանության կազմակերպման խնդիրներին` քաղաքապետը հանձնարարել է շարունակել պայմանագրային դաշտի կարգավորումը և ապահովել հավաքագրումների ցուցանիշը: Կարեն Կարապետյանն առաջարկել է գոյացած տնտեսումների հաշվին աղբահանության մեքենաների վրա տեղադրել GPS համակարգ, որպեսզի համաժամանակյա ռեժիմի միջոցով աղբահանության կազմակերպման ողջ գործընթացն առավել վերահսկելի և արդյունավետ լինի:  

Վարձակալությամբ տրված տարածքների և ապօրինի ու չգործող կրպակների ապամոնտաժման մասով ևս քաղաքապետը տվել է մի շարք հանձնարարականներ: 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter