HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդվարդ Նալբանդյանը գոհ է հայ-ուկրաինական գործակցությունից

Ապրիլի 10-ին  ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ուկրաինայի փոխարտգործնախարար Անդրեյ Օլեֆիրովին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ փոխնախարար Օլեֆիրովը ընդգծեց, որ Երևանում է գտնվում պատվաբեր առաքելությամբ՝ Ուկրաինայի նախագահի հանձնարարությամբ մասնակցելու ՀՀ նախագահի երդմնակալության արարողությանը:

Էդվարդ Նալբանդյանը գոհունակություն հայտնեց վերջին տարիներին երկու երկրների միջև համագործակցության տարբեր ոլորտներում արձանագրված առաջընթացի կապակցությամբ և նշեց, որ կան բոլոր հնարավորությունները փոխգործակցությունն ընդլայնելու և խորացնելու համար:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման, ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում տարբեր ոլորտներում համագործակցության ամրապնդման նպատակով ձեռնարկվող քայլերին:

Էդվարդ Նալբանդյանը հյուրին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը։

ԵԱՀԿ-ում Ուկրաինայի նախագահության օրակարգի հարցերի քննարկման ենթատեքստում ԱԳ նախարարի պաշտոնակատարը կարևորեց հունիսին Ուկրաինայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Լեոնիդ Կոժարայի այցելությունը Հայաստան։

Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter