HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». Կարեն Կարապետյանն ու Ռալֆ Յիրիկյանը թաքցնում են իրենց քաղաքական ամբիցիաները

Սերժ Սարգսյանի երդմնակալությանը, ի թիվս այլ բարձրաստիճան պաշտոնյաների, մասնակցում էին նաև Երևանի նախկին քազաքապետ, ներկայում «Գազպրոմբանկ» ՓԲԸ նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանն ու ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Մոսկվայից ժամանած Կարեն Կարապետյանը մենակ չէր: Նրա հետ էր «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը: Կարեն Կարապետյանն ու Ռալֆ Յիրիկյանը հայտնվեցին թերթի թղթակցի ուշադրության կենտրոնում այն պարզ պատճառով, որ վերջիններիս անուններն անընդհատ շրջանառվում են ՀՀ վարդապետացուների ցանկում:

Նրանք երկուսն էլ չնայած ներկայացված չեն հայաստանյան քաղաքական դաշտում, այնուամենայնիվ, հասարակական-քաղաքական որոշ շրջանակներ պարբերաբար խոսում են նրանց քաղաքական ամբիցիաների մասին:

Ավելին` թերթին հասած տեղեկություններով, Ռալֆ Յիրիկյանն անգամ ինտենսիվ ռուսերեն է սկսել պարապել: Ինֆորմացիան շրջանառողները սա բացատրում են նրանով, որ Յիրիկյանը ցանկանում է առաջիկայում հարաբերություններ հաստատել ռուսական իշխանությունների հետ, քանի որ հասկացել է` Հայաստանում քաղաքական բարձր պաշտոնի հասնելու համար կարևոր է ռուսների խոսքը, ըստ այդմ պետք է հիմիկվանից սկսել «մերձեցման» գործընթացը, և դրա համար կարևոր է ուղիղ, առանց միջնորդների և թարգմանիչների հաղորդակցություն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter