HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանից կտրել-հանել են պատգամավոր Մարուքյանի հնչեցրած հարցն ու դրա պատասխանը

Կառավարություն հարց ու պատասխանն ընտրողաբար հեռարձակելու վերաբերյալ

«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հերթական նստաշրջանի չորսօրյա նիստերի յուրաքանչյուր չորեքշաբթի օրվա վերջին նիստում վարչապետը և Կառավարության անդամները, սույն օրենքի 105-րդ հոդվածով սահմանված կարգով, պատասխանում են պատգամավորների հարցերին: Նիստի տեսագրությունն ամբողջությամբ ցուցադրվում է սույն օրենքի 112-րդ հոդվածի 2.1-րդ կետով նախատեսված հեռուստաընկերությամբ նույն օրը` պատգամավորների հայտարարությունների հեռարձակումից անմիջապես հետո:

2013 թվականի ապրիլի 10-ի ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ընթացքում իմ կողմից գրավոր ընթացակարգով ներկայացված հարց է հնչեցվել, որին պատասխանել է ՀՀ Ֆինանասների նախարարը, սակայն Հանրային հեռուստաընկերությունը, խախտելով Օրենքի վերոնշյալ պահանջը, հեռարձակվող ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանից կտրել-հանել է իմ կողմից հնչեցված հարցն ու դրա պատասխանը:

Քանի որ ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի կրճատումները նոր երևույթ չեն Հանրայինում, ինձ չի զարմացրել այդ հանգամանքը, բայց զարմացրել է այն, որ այս քառօրյայի ընթացքում հայտարարությունների ժամ չի եղել, և հետևաբար դրա հեռարձակման կարիքն էլ չի եղել, ինչպես յուրաքանչյուր քառօրյայի ժամանակ, սակայն այդքան խնայված եթերային ժամանակն անգամ Հանրայինի ղեկավարությանը ետ չպահեց իմ կողմից հնչեցված հարց ու պատասխանը կտրելուց:

Սրանից հետևում է, որ քանի որ իմ կողմից հնչեցված հարցը վերաբերվում էր ՊԵԿ-ի կողմից իրականացվող ճնշումներին, Հանրային հեռուստաընկերությունը կամ վախեցել է եթեր հեռարձակել այն կամ էլ լավություն է արել ՊԵԿ-ին:

Ելնելով վերոգրյալից` բնականաբար դատապարտում եմ Հանրային հեռուստաընկերության նման գործելաոճը և բոլոր ԶԼՄ-ներին խնդրում եմ հարց ու պատասխանի տեսագրությունը հնարավորինս շատ տարածել, որպեսզի ստեղծված տեղեկատվական շրջափակումը վերացվի և հանրությունը տեղեկանա, թե ինչպես է աշխատում ՊԵԿ-ը և թե ինչպես պետք է պայքարել, եթե տնտեսվարողը հայտնվել է «Մհեր-Լիլուս» ՍՊԸ-ի կարգավիճակում: 

Տեսանյութը` այստեղ

Հարգանքով՝

Էդմոն Մարուքյան

Մեկնաբանություններ (1)

Վեհարի
Եթե Հանրային հեռուստաընկերություը պատգամավորի հնչեցրած հարցն է կոծկում, ապա պատկերացրեք թե որքան չհնչած ավելի մեծ հանցագործությանների հետքեր է կոծկում այսօրվա ՀՀ անօրինական կառավարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter