HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Պատգամավորը՝ ՄԻՊ-ին. «Ինչո՞ւ չեք տալիս պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի անունը»

Ազգային ժողովում դեռ բուռն քննարկվում է մարդու իրավունքների պաշտպանի 2011 եւ 2012 թվականների զեկույցները: Պատգամավորները ելույթներ են ունենում եւ նրանց մեծամասնությունը քննադատում է մարդու իրավունքների պաշտպանին ու նրա զեկույցները՝ նշելով նաեւ առաջընթացը:

Կարեն Անդրեասյանը տխուր հայացքով լսում է պատգամավորների քննադատությունները:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հնչեցրեց, որ շատ պատգամավորներ ՄԻՊ-ից պահանջել են հնչեցնել իրավախախտների անունները, սակայն Կարեն Անդրեասյանը այդպես էլ անուններ չի հնչեցրել:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մաքսային եւ հարկային ղեկավարությունը ներգրավված է բիզնեսում, ինչը խոցում է երկրում տնտեսական զարգացմանը:

«Անուններ ինչու՞ չեք հնչեցնում, պարոն Անդրեասյան: Ինչո՞ւ չեք տալիս պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի անունը: Նա պաշտոնապես միլիոնատեր է, խոշոր ներկրող, Հայաստանի բիզնեսում ընդհանրապես այդպիսի ոլորտ չկա, որ ներգրավված չլինի, եւ նրա ունեցվածքի վերաբերյալ լեգենդներ են պտտվում, այդպիսի լեգենդներ մեկ էլ պարսկական շահերի մասին են պտտվում: Մարդը հաջողությամբ պաշտոնավարում է մի ժամանակաշրջանում, երբ Սերժ Սարգսյանն ասում է, որ բիզնեսը եւ իշխանությունը պետք է տարանջատենք »,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ըստ պատգամավորի` խնդիրն այն է, որ «հարկային եւ մաքսային մարմինների չինովնիկը դարձել է միլիոնատեր իր պաշտոնավարման ընթացքում»: Նիկոլ Փաշինյանը մտահոգություն հայտնեց, որ բիզնեսում ներգրավված պետեկամուտների կոմիտեի նախագահի հետ տնտեսվարողները չեն կարող մրցել, որովհետեւ դրա համար կամ պետք է նախարար լինեն կամ տանիք փնտրեն կառավարությունում, Ազգային ժողովում կամ էլ՝ նախագահականում:

Նիկոլ Փաշինյանը նաեւ նշեց, որ մարդու ամենակարեւոր իրավունքներից է քաղաքական իրավունքը՝ իր քվեով իշխանություն ձեւավորելու իրավունքը: ՀԱԿ խմբակցության պատգամավորը «տպավորիչ» որակեց, որ այդպես էլ խորհրդարանի դահլիճում այս երկու օրերի քննարկումների ժամանակ անդրադարձ չի եղել մարդու քաղաքական իրավունքներին եւ որեւէ մեկը չի ասել ՄԻՊ-ին, որ սուտ ես ասում քո զեկույցում, թե 2012թ. ընտրությունների ժամանակ եղել են համատարած ընտրակաշառքներ:

2012թ. խորհրդարանական ընտրություններին102 ահազանգ է եղել ընտրախախտումների վերաբերյալ, սակայն հարուցվել է 8 քրեական գործ:

«Եթե ոստիկանությունն ու դատախազությունն այս գործերը բացահայտեն, կնշանակի փոխել քաղաքական իրավիճակը: Այսինքն՝ բացահայտել ընտրակաշառքի դեպքերը, դա նշանում է, որ խորհրդարանի դահլիճը լինելու է ուրիշ, նախարարության նստավայրում նստած է լինելու ուրիշ մարդ, կառավարությունում ուրիշ մարդ, եւ դա նշանակում է, որ ոստիկանապետը ոստիկանապետ չի լինի, իսկ գլխավոր դատախազը՝ գլխավոր դատախազ»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:

Պատգամավորը զարմանում է, որ Հայաստանում դեռ կան միամիտ մարդիկ, որ ընտրակաշառքների դեպքերով զանգահարում են ոստիկանություն:

«Ոստիկանապետն իր քվոտան ունի ընտրություններում, դատախազն իր քվոտան ունի: Դատախազը կարող է 2-4 պատգամավոր նշանակի կամ չգիտեմ ինչ անի, ոստիկանապետն էլ իր հերթին նշանակի, դրա համար ինչու պետք է դեպքերը բացահայտվեն, ամեն ինչ նորմալ է»,-ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Ըստ պատգամավորի` վերջերս Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե պայքարելու է աղքատության դեմ, ամենեւին էլ այդպես չէ, քանի որ այս համակարգին պետք է, որ մարդիկ աղքատ լինեն:

«Մարդը պետք է աղքատ լինի, որ տանեն 5 000 դրամ տան, որ ասեն՝ վայ, ախպեր ջան, եթե դու 5 000 դրամ ունես, ուրեմն Աստված ես, ուրեմն գնանք քեզ ընտրենք: Ասում է` արտագաղթի դեմ եմ պայքարելու, չեմ հավատում: Ո՞նց է արտագաղթի դեմ պայքարելու, բա ո՞վ է իրենց օգտին քվեարկելու: Եթե մարդը ռեալ Հայաստանում լինի, բա իրենց օգտին ո՞վ կքվեարկի: Իրանց օգտին պետք է քվեարկեն այն մարդիկ, ովքեր Հայաստանում չեն»,-ավելացրեց Նիկոլ Փաշինյանը:

Վերջում պատգամավորն ավելացրեց, որ ինքը` որպես ՀՀ քաղաքացի եւ պատգամավոր, Սերժ Սարգսյան անունով նախագահ չի ճանաչում:

Մեկնաբանություններ (4)

hasmik
Bravo Pashinjan
Նարեկ
Ապրես Նիկոլ վերջապես մեկը անուն տվեց պաշտոնական ամբիոնից, բայց բոլորին էլ ով ինչքան ունի, ումից է տարել որքան է տարել մոտավորապես գիտենք, բա հետո ինչ անենք, կամ սրա հետ պետք է հաշտվենք, կամ պայքարով լավագույն դեպքում բանտում մի երկու տարի անցկացնենք, կամ էլ գնանք այս երկրից... կամ էլ դառնանք սրանց ստրուկն ու կամակատարը:
hasmik
serj sargsjan naxagah es nujnpes chem chanachum
VARDAN
Եթե այդպես հաշվենք քաղաքական մեծամասնությունը իրան որպես ՊԱՊԱ է ճանաչում,միայն որոշ պետություններ են շնորհավորել որպես նախագահ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter