300-ական մլն դրամ` Գյումրիի և Վանաձորի ներհամայնքային ճանապարհները բարեկարգելու նպատակով
Վանաձոր և Գյումրի քաղաքային համայնքների ներհամայնքային ճանապարհները բարեկարգելու նպատակով կառավարությունն այսօրվա նիստում իր պահուստային ֆոնդից հատկացրել է 600 մլն դրամ` յուրաքանչյուր մարզպետարանին 300 մլն դրամ։
Որոշման ընդունումը թելադրված է այն հանգամանքով, որ նշված քաղաքների կենտրոնական փողոցներն անմխիթար վիճակում են, իսկ երկրորդական փողոցները գրեթե անանցանելի են. ամբողջովին քայքայվել է փողոցների ասֆալտբետոնյա ծածկույթը, առաջացել են դժվարանցանելի խոր փոսեր։
Տիգրան Սարգսյանի հարցմանն ի պատասխան տեղեկություն է տրվել, որ քաղաքային համայնքները նույնպես համաֆինանսավորման սկզբունքով մասնակցում են փողոցների բարեկարգմանը։ Վերջին տարիներին իրականացվել է ներհամայնքային ճանապարհների բարելավման մի քանի ծրագիր։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել