HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

396 մլն դրամ` ջրային համակարգերի նորոգմանը

Այսօր տեղի ունեցած կառավարության նիստում գործադրի պահուստային ֆոնդից մոտ 396 մլն դրամ է հատկացվել ոռոգման ոլորտի կազմակերպությունների կողմից շահագործվող մի շարք ջրային համակարգերի ամենամյա նորոգման, ոլորտի հրատապ լուծում պահանջող աշխատանքների իրականացման և ոռոգման սեզոնի արդյունավետ կազմակերպման նպատակով։ Մոտ 366 մլն դրամով իրականացվելու է Սևջուր գետի և ստորգետնյա ավազանների սակավաջրության դեմ պայքարելու ծրագիրը, 30 մլն դրամով Արմավիրի մարզում հորատվելու են խմելու ջրի խորքային հորեր։ 

Նիստի ժամանակ զեկուցվել է, որ բոլոր մայր ջրատարները պատրաստ են ոռոգման սեզոնին։ Ճիշտ է, ջրամբարների լցվածությունը դեռևս բավարար չէ, սակայն ապրիլ-մայիսին սպասվող տեղումները կարող են լրացնել այդ բացը։

Տիգրան Սարգսյանը հետաքրքրվել է, թե ջրի ապահովվածության տեսակետից ինչ համեմատություն կարելի է անել նախորդ տարվա հետ. պարզվել է, որ այսօրվա տվյալով վիճակն ավելի բարվոք է։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter