«Ո՞րն է իմ մեղքը, եթե ես այնտեղ դեռ չեմ ապրում». հերթական ահազանգը՝ նորակառույց «Մուշ»-ից
Թեպետ անցած տարվա հոկտեմբերին է Եղիազարյանների բազմանդամ ընտանիքը Գյումրու նորակառույց «Մուշ-2-2»-ի թիվ 43 շենքում ստացել 3-սենյականոց բնակարան, այնուամենայնիվ, շարունակում է ապրել Ավտոկայան թաղամասի տնակներից մեկում: Պատճառը, ինչպես նշում են ընտանիքի անդամները, բնակարանում առկա շինարարական որոշ թերություններն են՝ ծխատարը, ջեռուցման համակարգի սխալ մոնտաժված լինելը, պատշգամբի դուռը, էլեկտրաէներգիայի ոչ սարքին լինելը, իսկ այս պայմաններում Եղիազարյանները մանկահասակ երեխաների բնակվելը նպատակահարմար չեն գտել ու հերթական ձմեռն անցկացրել են տնակում՝ հույս ունենալով, որ «Գլենդել Հիլզը» ժամանակի ընթացքում կվերացնի շինարարական թերությունները:
Մեր՝ բնակարանում գտնվելու պահին, պատշգամբի դուռը՝ հակառակ տանտիրոջ փակելու փորձերին, մնում էր կիսաբաց եւ անգամ ամենախորը սենյակում պարզ լսվում էր քամու սուլոցը: «Ու արի էս պայմաններում նորածին երեխայի հետ արի եւ ապրի»,-զայրացած ասում է տանտեր Արթուր Եղիազարյանն ու մատնացույց անում լուսամուտի գոգը: «Ես ըսպես բան կյանքումս չէի տեսել, ան իրանց դրած պադագոլնիկը, հմի սիգ կընկնի վար»,-ասում է շինարարությամբ զբաղվող 41-ամյա տանտերն ու ցույց տալիս «իրարուց լինող» լուսամուտի գոգը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել