HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անհատույց օգտագործման իրավունքով տարածք է տրամադրվել «Նունե Եսայան»-ին

Կառավարության այսօրվա որոշմամբ Երևանի Տիգրան Մեծի 26ա հասցեում գտնվող 507.4 քառ. մետր մակերեսով տարածքն անհատույց օգտագործման իրավունքով 10 տարի ժամկետով տրամադրվել է «Նունե Եսայան» բարեգործական ՀԿ-ին։

Կազմակերպությունը մտադիր է նշված տարածքում հիմնել ուսումնական կենտրոն, որտեղ կգործեն հայոց լեզվի, մաթեմատիկայի, օտար լեզվի, երգի, պարի և համակարգչային դասընթացի անվճար խմբակներ։ Կենտրոնը երեխաներին կընձեռի նաև տարբեր արհեստներ սովորելու, մշակութային օջախներ այցելելու, անվանի մարդկանց հյուրընկալելու և ամռան արձակուրդը ճամբարներում անցկացնելու հնարավորություն։

Իր նիստում կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախորդ որոշումներից մեկում, որը վերաբերում է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական կադաստրի վարմանը։ Նախատեսվում է հնարավորություն ստեղծել ապահովելու նշված հուշարձանների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն։

Մեկնաբանություններ (4)

Մլեհ
Նպատակը ի՞նչ է` նունէեսայաննե՞ր կլոնաւորել:
Գևորգ
Հերթական առևտուրը...
armine
Nune esayanin ktramatren inshi she vo, isk marzerum shen karox taracq tramadrel hashmandam erexanerin irenc or@ anckacnelu hamar amot e asa xekavarutyan@
Gayane
Նունե Եսայանը միայն մեկ արհեստ կարող է սովորեցնել երեխաներին, այդ արհեստի համար էլ տարածք տրամադրել պետք չէ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter