HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լրացուցիչ ֆինանսական միջոցներ կուղղվեն մարզային բժշկական կազմակերպություններին

ՀՀ կառավարությունը իր 2004 թ. ընդունած` «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին» որոշման մեջ կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնց նպատակն է ավելացնել մարզային հիվանդանոցային բուժհաստատությունների տարեկան պայմանագրային գումարները, պետբյուջեի առկա միջոցների շրջանակում բարձրացնել մարդաշնչի ֆինանսավորման նորմատիվը: Ըստ կառավարության՝ դա կհանգեցնի ԱԱՊ օղակի բուժանձնակազմի աշխատավարձի աճի: Որոշման նպատակն է նաև իրավասու մարմիններին իրավունք տալ, ելնելով հիվանդի սոցիալական վիճակից, անհրաժեշտության դեպքում ուղեգրել նրան նաև համավճարի, 0-7 տարեկան երեխաների հիվանդանոցային բուժօգնությունը, բացի սուր և անհետաձգելի դեպքերից, նույնպես կազմակերպել հերթագրման սկզբունքով, որի դեպքում կպահպանվի 0-7 տարեկան երեխաների հերթագրման թափանցիկությունը, 7-18 տարեկան սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի երեխաների բուժօգնությունն ազատել համավճարից, վերահաստատել երեխայի` մատչելի բուժօգնություն ստանալու իրավունքը։

Ակնկալվում է, որ որոշումը հնարավորություն կտա առավել համաչափ և արդարացի բաշխել ՀՀ մարզերի և Երևանի միջև հիվանդանոցային բուժօգնություն իրականացնող կազմակերպությունների պայմանագրային գումարները` ելնելով տարածաշրջանային համաչափ զարգացման ապահովման անհրաժեշտությունից։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության կայքը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter