HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Նաիրա Զոհրաբյան. «Հիմա մենք ապահո՞վ Հայաստան ենք կառուցում, թե՞ ոստիկանական Հայաստան»

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանի ամբիոնից հայտնեց, որ իրենց խմբակցությունը կողմ է եւ այդպես էլ քվեարկելու է Մարտի 1-ի հարցով ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը: Ըստ նրա` ԲՀԿ-ի համար կարեւոր է, որ Մարտի 1-ի հետ կապված բոլոր այն հարցերը, որոնք այսօր կան հանրության շրջանում, ստանան իրենց պատասխանները:

«Ցավոք սրտի ես Նաստրադամուսը չեմ` ի տարբերություն այստեղ 999.9 պրոբի բազմաթիվ նաստրադամուսների, որոնք  հայտարարեցին, թե հանձնաժողովը չի կարող արդյունավետ աշխատել, հանձնաժողովից չպետք է սպասելիքներ ունենալ, սա քննչական մարմին չէ եւ այլն: Նորից եմ կրկնում, ես Նաստրադամուսը չեմ եւ չեմ կարող հնչեցնել գնահատականներ, թե ինչի կհասնի հանձնաժողովը, ինչ արդյունքներ կարձանագրի, բայց որ պետք է խորհրդարանին տալ հնարավորություն` որպես քաղաքական մարմին, պարտավոր է օպերատիվ արձագանքել հանրության ձայնին»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Պատգամավորը կարծում է, որ հարցը չպետք է քաղաքականացնել, սակայն ասել, որ քաղաքական ամբիոնից չպետք է հնչեն քաղաքական հարցադրումներ, աբսուրդ է: Նա բերեց մեկ օրինակ.

«Ես որպես ԲՀԿ խմբակցության պատգամավոր չպիտի՞ հարցս ուղղեմ քաղաքական տարբեր թափոնների, նրանց ենթակայության տակ գործող տարբեր թերթոնների եւ թերթոնիկների, որոնք այս ողջ ընթացքում փորձում են Մարտի 1-ի հետ կապված տարբեր սլաքներ ուղղել դեպի ԲՀԿ եւ ԲՀԿ-ի տարբեր ներկայացուցիչների կողմը: Մեծ հարգանք ունենալով տարբեր գնահատականների նկատմամբ` ես այդ հարցերը անպայմանորեն բարձրացնելու եմ, կլինեն դրանք իրավական, թե քաղաքական»,-ավելացրեց Նաիրա Զոհրաբյանը:

ԲՀԿ-ական պատգամավորը «խայտառակ տառակերությամբ զբաղվողներ» անվանեց նրանց,  ովքեր փորձում են հանձնաժողովի ստեղծումը փակուղի տանողներին, եւ այդ երեւույթը քաղաքական մարմնի համար դիտարկեց որպես խայտառակ եւ անընդունելի աշխատաոճ:

«Ինչքանով, որ այս խորհրդարանը ներկայացնում է հանրությանը, ես այստեղ իմ մեծ վերապահումներն ունեմ, այդուհանդերձ, դե ֆակտո իրողությունները հաշվի առնելով` թույլ տանք, որ Մարտի 1-ի հետ կապված հանրության ձայնը հանձնաժողովում քննարկենք».-ավելացրեց պատգամավորը:

Նրա խոսքերով, եթե Երեւանի ավագանու ընտրություններն են քաղաքականացվում եւ Նորքի իրենց պատասխանատուին հրավիրում «քաղմաս»` 2009թ. դեպքերի հետ կապված միջադեպով, ապա ինչպես հնարավոր կլինի այս հանձնաժողովում խուսափել նմանատիպ հարցերից, թեեւ ինքը կողմնակից չէ հարցի քաղաքականացմանը:

«Աբսուրդը հասել է նրան, որ 5 տարի առաջ կատարված դեպքով դատաբժշկական փորձաքննության են կանչել եւ զգուշացրել, որ հեռու մնա ԲՀԿ-ից, այլապես խնդիր կունենա ոստիկանության հետ: Հիմա մենք ապահո՞վ Հայաստան ենք կառուցում, թե՞ ոստիկանական Հայաստան, ո՞վ է տալու այս հարցերի պատասխանները»,-նշեց Նաիրա Զոհրաբյանը:

Նա կոչ արեց խորհրդարանին կողմ քվեարկել որոշման նախագծին եւ ստեղծել ժամանակավոր հանձնաժողովը:

Մեկնաբանություններ (1)

AVETIS-
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 12-րդ հոդված Ոստիկանության ծառայողները պարտավոր են կրել սահմանված ձեւի համազգեստ, որի վրա տեսանելի մասում փակցվում են ոստիկանության ծառայողին անձնապես նույնականացնելու հնարավորություն տվող տարբերանշաններ:»: 12-րդ հոդված-խմբ O1.06.06 հո 123-N >լրաց.22-12.10 հո-7-ն ՈՎՔԵՐ ԵՆ ԽՓՈԻՄ Ոստիկաններին ?????? ում են ձերբակալում ????? Ոստիկանը իրավունք չունի հարվածել, քաղաքացուն; ուղղագի մեկ բառով գաղջ մթնոլորտ ARMENIAN POLICE պաշտպանության այլ ձևեր..հայհոյանք.հարվածել ..ծեծել(NEW POLICE ARMENIAN)2013

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter