HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեւոն Հայրապետյան

Դատավորները դատավարական նորմերի խախտումներ են թույլ տալիս

Ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանը 2005 թ. Հայաստանում հիմնադրել է «Արին կապիտալ» ՍՊԸ-ն: Ընկերությունը 2007 թ. դեկտեմբերից նախաձեռնեց Երեւանի Մաշտոցի պողոտայի 33ա հասցեում Էդմոնդ Խուդյանի ձեռք բերած մոտ 2 հազար քմ մակերեսով հողամասի վրա առկա 10,5 հարկանի (9.200քմ մակերեսով) բազմահարկ շենքի հետագա կառուցապատումը:

Էդմոնդ Խուդյանի հիմնական գործընկերն է դարձել մի քանի շինարարական կազմակերպությունների փաստացի սեփականատեր Վլադիսլավ Մանգասարյանը: 2007 թ. սեպտեմբերից «Արին կապիտալ» ընկերության տնօրեն է նշանակվել Էդմոնդ Խուդյանի մանկության ընկերը` Էդուարդ Եսայանը:

Վլադիսլավ Մանգասարյանի եւ «Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ի տնօրեն Էդուարդ Եսայանի կողմից ընկերությանը պատկանող հազարավոր քմ տարածքները (այդ թվում` Էդմոնդ Խուդյանի համար նախատեսված բնակարանը) 2010 թ. ամռանը վաճառքի հանելու եւ գումարները յուրացնելու փաստին տեղեկանալուն պես Էդմոնդ Խուդյանը դիմել է Վլադիսլավ Մանգասարյանին եւ Էդուարդ Եսայանին: Վերջիններս պատճառաբանել են, թե «ընկերության տարածքները անխուսափելի սնանկութունից փրկելու» ծրագիրն են  իրականացնում: Ծրագրի հեղինակը Վլադիսլավ Մանգասարյանն էր: Էդմոնդ Խուդյանը Է. Եսայանից բանավոր եւ գրավոր պահանջել է դադարեցնել թալանը, որեւէ գործարքի տակ չստորագրել, հրավիրել ընկերության մասնակիցների ընդհանուր ժողով եւ հարցերը քննարկել ու դրանց լուծում տալ ժողովի որոշմամբ: Սակայն Էդուարդ Եսայանը շարունակել է Վլադիսլավ Մանգասարյանի հրահանգները կատարել:

Էդմոնդ Խուդյանը մի քանի հայցերով դիմել է դատարան` պահանջելով անվավեր ճանաչել ապօրինի գործարքները եւ դեռեւս չօտարված տարածքների վրա արգելանք դնել: Այդ հայցերով պատասխանողները եւ «հերթի կանգնած գնորդները» սկսել են անհանգստացնել Վլադիսլավ Մանգասարյանին, որն էլ երկրորդ անգամ (առաջին անգամ 2009 թ.  ինքն է սնանկ ճանաչվել), որպես «փրկօղակ», կազմակերպել է ընկերությունը սնանկության տանելու գործընթացը: Նա հույս ուներ, որ նախ` Էդմոնդ Խուդյանի ներկայացրած հայցադիմումների հիման վրա հարուցված գործերը կկարճվեն, ապա դատարանի եւ սնանկության գործով կառավարչի միջոցով իր կիսատ թողած հարցերին լուծում կտա:

Էդմոնդ Խուդյանին անհանգստացնելու եւ ճնշելու նպատակով Վ. Մանգասարյանը դիմել է նաեւ այլ քայլերի: Նա երրորդ անձանց (Միքայել Կեմեչեչյան, Հայկազ Սարգսյան, հետագայում` սնանկության գործով կառավարիչ Հրանտ Ղամբարյան եւ այլն) հորդորել է, որ վերջիններս Էդմոնդ Խուդյանի դեմ հայց ներկայացնեն դատարան կամ դիմում ոստիկանություն: Իրավապահ մարմինները կարծես թե առավել օբյեկտիվ մոտեցում են ցուցաբերել, համենայնդեպս, Է. Խուդյանի իրավունքների ոտնահարում չի արձանագրվել: Իսկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (նախագահ` Ռ. Վարդազարյան) ամեն ինչ կանխորոշված է: Չնայած գործերը քննվում են տարբեր դատավորների կողմից, որոնք ի պաշտոնե հանդես են գալիս որպես նախագահողներ, սակայն ակնհայտ է, որ բոլոր դատական գործերի ընթացքը նախանշվում է մեկ անձի կողմից:

«Իմ մասնակցությամբ գործերի քննության հարցում դատավորները կաշկանդված են, եւ  նրանց կողմից արդարադատության առաքելությունն իրականացվում է օրենքի եւ դատարանի առջեւ քաղաքացիների ու իրավաբանական անձանց հավասարության սահմանադրական եւ դատավարական սկզբունքի ակնհայտ խախտումներով: Ընկերության սնանկության գործով կառավարչի ներկայացրած տառացիորեն միեւնույն հայցն ապօրինաբար վարույթ է ընդունվում եւ քննվում տարբեր դատավորների կողմից /թիվ ԵԿԴ 2777/02/10 գործ եւ ԵԿԴ 0476/02/11 գործ/»,- ասում է Է. Խուդյանը` մատնանշելով թիվ ԵԿԴ 2777/02/10  եւ ԵԿԴ 0476/02/11 գործերը: Նրա շահերի ներկայացուցիչ, փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը մասնավորապես  առանձնացրեց  4 կետեր.

1. Միքայել Կեմեչեչյանի անունից ներկայացված հայցով (թիվ ԵԿԴ-1345/02/10 գործ) վեճի առարկա հանդիսացող անշարժ գույքը, առանց Է. Խուդյանի ներկայացուցչին նիստի վերաբերյալ ծանուցելու, հանվել է արգելանքից: Արդյունքում Վ. Մանգասարյանն ու Է. Եսայանն անհապաղ կես գնով վաճառել են արգելանքից հանված Մաշտոցի 33ա հասցեում ընկերությանը պատկանող 1.708 քմ մակերեսով շինությունը, որի իրական վաճառքի գնի վերաբերյալ առկա էր ընկերության մասնակիցների ժողովի 15.02.2010 թ. որոշումը: Վաճառքի գումարը չեն մուտքագրել ընկերության հաշվին:

Ավելին` 06.08.2010 թ. նույն որոշմամբ արգելանք է դրվել վեճի հետ առնչություն չունեցող, սակայն Էդմոնդ Խուդյանի մտերիմը հանդիսացող անձի գույքի վրա: Է. Խուդյանի ներկայացուցիչը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավորին: Այն մերժվել է եւ ենթակա չէ բողոքարկման:

Դրանից հետո թիվ ԵԿԴ 0061/04/10 գործով հոկտեմբեր ամսին ընկերությունը սնանկ է ճանաչվել, եւ, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2.-րդ մասի գ/ կետի հիմքով, թիվ ԵԿԴ-1345/02/10 գործը ենթակա էր կարճման, սակայն այդ օրենսդրական պահանջը ոչ սնանկության գործով կառավարչին էր հետաքրքրում, ոչ էլ` դատավորին: Ամիսներ շարունակ գործը քննվում էր: Արդյունքում հայցվոր կողմը, ձեռքի տակ ունենալով Էդմոնդ Խուդյանի ներկայացուցչի առարկությունները, հայցից հրաժարվեց:

2. Ինչ վերաբերում է Է. Խուդյանի ներկայացրած հայցերի վարույթներին, ապա «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի գ/ կետի հիմքով դրանք անմիջապես կարճվել են:

3. Ինչ վերաբերում է ընկերությանը պատկանող տարածքը Ռաֆի Եսաիի Սամվել Սիրաքին եւ Մարիամ Մովսեսի Մնացականյանին հանձնելու պահանջով ընկերության եւ Է. Խուդյանի դեմ ներկայացված հայցին (թիվ ԵԿԴ-2106/02/10 վարույթ), ապա Է. Խուդյանի մասով վարույթն առանձնացվել է, որպեսզի միայն ընկերության մասով վարույթը կարճվի, իսկ Է. Խուդյանի մասով գործը քննվի, այսինքն` պահանջը միայն նրա դեմ ուղղված լինի, այն դեպքում, երբ հայցվող տարածքն առկա է եւ պատկանում է ընկերությանը:

Ստացվում է, որ դատարանը գործի քննությունն իրականացնում է առանց այն ընկերության մասնակցության, որին սեփականության իրավունքով պատկանող տարածքը հայցվորին հանձնելու պահանջով հայց է քննվում: Ավելին, նույն դատարանի վճռով նույն ընկերությունն արդեն սնանկ է ճանաչված: Դատարանը պարտավոր էր իր նախաձեռնությամբ ընկերությանը ներգրավել որպես երրորդ անձ, սակայն այդ պարագայում, ըստ օրենքի, նաեւ առանձնացված եւ այժմ քննվող գործի վարույթը (ԵԿԴ-0080/02/11) պետք է կարճվեր: Է. Խուդյանի ներկայացուցիչը կադաստրից լրացուցիչ ապացույց է ձեռք բերել եւ միջնորդություն ներկայացրել դատարան այն մասին, որ վիճելի տարածքը ընկերության սեփականությունն է, եւ տվյալ գործով ընկերությունը գոնե որպես երրորդ անձ պետք է ներգրավվի: Սակայն դատարանը միջնորդությունը մերժել է, եւ որոշումը ենթակա չէ բողոքարկման: Գործի քննությունը շարունակվում է:

Վերոգրյալը փաստում է, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Է. Խուդյանի մասնակցությամբ քննվող գործերով «Է. Խուդյանի դեմ կողմնակալ կենտրոնացված հսկողություն է» իրականացվում: Այդ հանգամանքը փաստող եւս մեկ դատական գործի վերաբերյալ` ստորեւ:

4. Է. Խուդյանի ընկերները 2010 թ. փետրվար-մարտ ամիսներին երեք բնակարան ու տարածք են գնել ընկերությանը պատկանող շենքում: Ի տարբերություն Վ. Մանգասարյանի ու Է. Եսայանի իրականացրած գործարքների, նշված երեք գործարքների գումարը ոչ թե “գրպանից գրպան է փոխանցվել՚, այլ բանկային հաշվից ուղարկվել է ընկերության բանկային հաշվին: Չնայած այդ գումարները հետագայում, ի վերջո, Վ. Մանգասարյանը ու Է. Եսայանը տնօրինել են:

Վլադիսլավ Մանգասարյանը կադաստրից անմիջապես տեղեկացվում է, որ այդ տարածքների վերաբերյալ տեղեկանք ստանալու դիմում է ներկայացված: Նա գործարքների իրականացմանը խոչընդոտելու նպատակով փորձում է անհիմն հայցերով վիճարկել այդ գործարքները եւ այդ տարածքների դեմ իր փեսա Հայկազ Սարգսյանի (ընկերության մասնակից) միջոցով անմիջապես հայց է ներկայացնում: Դատարանում ու ԴԱՀԿ-ում ունեցած ծանոթությունների շնորհիվ այդ գույքերի վրա միանգամից արգելանք է դրվում, եւ կնքված առուվաճառքի պայմանագրերը պետական գրանցում չեն ստանում:

Այդ գործով վարույթը կարճվել է 03.12.2010 թ. վճռով: Սակայն մինչ այդ վճռի ուժի մեջ մտնելը սնանկության գործով կառավարիչ Հրանտ  Ղամբարյանը միեւնույն հայցն իր անունից է ներկայացնում, որով կիրառվում է նոր արգելանք, եւ արգելանքի ժամկետը երկարացվում է: Հ. Ղամբարյանը հայցը դատարան է մուտքագրել 2010 թ. դեկտեմբերի 29-ին, որով որպես պատասխանող է նշված նաեւ «Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ն, որի սնանկության գործով կառավարիչն է հանդիսանում հենց ինքը: 2010 թ. դեկտեմբերի 30-ին հայցը վարույթ է ընդունվում (թիվ 2777/02/10 քաղ. գործ), եւ նույն տարածքների վրա կրկին արգելանք է դրվում: Հայցն ակնհայտ անհիմն լինելու, ինչպես նաեւ արգելադրման հետ կապված վնասների ապահովման կամ արգելանքը վերացնելու վերաբերյալ հիմնավոր միջնորդություն է ներկայացվում հետեւյալ խնդրանքով` «որպես պատճառվելիք հնարավոր վնասների հատուցման ապահովում, հայցվորից պահանջել դատարանի դեպոզիտ հաշվին վճարել 2.950.000 (երկու մլն ինը հարյուր հազար) ՀՀ դրամ, իսկ դրամական ապահովում չտրամադրելու դեպքում վերացնել սույն գործով հայցի ապահովման միջոց ձեռնարկելու մասին 30.12.2010 թ. Որոշումը»: Սակայն միջնորդությունը մերժվել է, իսկ 2010 թ. դեկտեմբերի 30-ից առ այսօր դատական նիստ չի նշանակվել այն սկզբունքով, որ որքան ուշ «քննվի եւ մերժվի հայցը», այնքան ուշ վճիռ կկայացվի, այդքան ժամանակ էլ գույքի արգելադրման պատվերի կատարումն ուժի մեջ կլինի:

Բայց ամենազավեշտալին այն հանգամանքն է, որ, հավանաբար «դատարանից իջեցված հրահանգով», Հրանտ Ղամբարյանը տառացիորեն նույն հայցադիմումը 16.03.2011 թ. կրկին մուտք է արել նույն դատարան: Դատարանի նախագահն այն մակագրել է մեկ այլ դատավորի, եւ 18.03.2011 թ. հայցը վարույթ է ընդունվել (թիվ ԵԿԴ 0476/02/11 գործ): ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի լույսի ներքո` հավանաբար «դատական պրակտիկայում առաջին նախադեպն է եւ սնանկության գործով կառավարչի, եւ դատարանի համար»:

Էդմոնդ Խուդյանը Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան 2010 թ. նոյեմբերին հայցադիմում է ներկայացրել ընկերության տնօրեն Էդուարդ Եսայանի եւ «ՎՄԳ գրուպ» ՓԲԸ-ի, նրա ներկայացուցիչների դեմ:

Մեկնաբանություններ (4)

Martin (Iwan)
Unfortunately the links to the YouTube videos in my above comment are not displayed correctly. Its worth watching them - iut shows how Armenia is looked at from investors outside: Армения. Олигарх Царукян творит произвол. [URL]http://www.youtube.com/watch?v=vOsZsIpBK-s[/URL] Армения. Олигарх Гагик обманывает западных инвесторов [URL]http://www.youtube.com/watch?v=P_-vni9_PKo[/URL] Армения. Олигарх Царукян творит произвол [URL]http://www.youtube.com/user/StephanKozlov?feature=mhsn[/URL]
Martin (Iwan)
It is sooo sad. The Armenian government is doing all it can to keep investors away. Investments are welcome as long as you do not make money. So what happened is no surpirse. Did you read the story oft he German investment company OSTINVESTOR? Also published here on hetq. Thats even much worse as it goes into high levels. It also shows the corruption of agencies such as ADA (Armenian Development Agency) Maybe E. Khudyan should try to team-up with Stefan Laxhuber who had been himself a strong believer in Armenia, until Armenian politics told him better not to invest into Armenia with the intention to make money. News are spreading around all over about what happens to investors in Armenia, especially in Germany there is an increasing campaign to warn businessman better NOT to invest in the country. My wife is German, so I know. Or have a look at one of these videos - even in Russia it starts to get public: http://www.youtube.com/watch?v=vOsZsIpBK-s http://www.youtube.com/watch?v=P_-vni9_PKo
haykUS
Yes there is a corruption and all is screwed in Armania, but Edmond Khudyan is not a holly sheep. He knew what he is getting into. Country is screwed up and current government is worse then ever.
Hart
E. Khudyan what I recommend you to do is to start an add campaign against US Armenians to invest in Armenia, send your story to all Armenian and none Armenian Newspapers, TV news etc., they are many people will listen to your story....... Armenian Government must get involve in Investment scandals with foreigners, otherwise who will invest in Armenia!?? Last year alone I donated over $150,000 to Armenian organizations, $100,000 was to Armenia. Meantime, I will forward this story to many of my friends.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter