«Չորրորդ ինքնիշխանություն». երեք տոմս՝ Երևան-Տիզբոն չվերթի համար
Երեկ Րաֆֆի Հովհաննիսյանն ընտանյոք հանդերձ մասնավոր այցով մեկնել է Մոսկվա: Այդ առթիվ Զարուհի Փոստանջյանն ասել է, թե «հիմա Պուտինի հետ կհանդիպի, թե Մեդվեդևի, չեմ կարող ասել, դա կորոշի Րաֆֆի Հովհաննիսյանը»:
«ՉԻ» - Պուտինն ու Մեդվեդևը, պետք է ենթադրել, չեղյալ են հայտարարել իրենց բոլոր հանդիպումները և հիմա, շունչները պահած, սպասում են, թե իրենցից ում կընտրի Րաֆֆին: Իսկ վերջինս, կարծում ենք, ոչ մեկին էլ չի նեղացնի: Կարմիր հրապարակում վրան կխփի, «A4» ֆորմատի վրա կգրի VIP և հերթով երկուսին էլ կընդունի:
Իսկ եթե ավելի լուրջ, ապա Րաֆֆի Հովհաննիսյանը երևի լսել է, որ Հայաստանում իշխանության հասնելու համար Ռուսաստանի իշխանությունների «դաբրոն» շատ կարևոր է, և որպես շիտակ մարդ՝ որոշել է ընտանյոք հանդերձ (կոնյակով, բամբաներկով) գնալ և ուզել այդ «դաբրոն»: Այլ կերպ ասած՝ որոշել է իշխանության հասնել ոչ թե «Սարդարապատով, Բաշ-Ապարանով, Ղարաքիլիսայով», այլ «Մինվոդիով, Վորոնեժով, Դոնի Ռոստովով»:
Այլ հարց է, որ Մոսկվայում նրան հազիվ թե բարձր մակարդակով ընդունեն: Բայց դա էլ մեծ պրոբլեմ չէ: Հաջորդ օրը կվերադառնա և կհայտարարի, որ հանդիպումները խորհրդապահական էին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել