HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

81-ամյա քաղաքացին ընկել է գնացքի տակ. նրա վիճակը բավարար է

Ապրիլի 12-ին տեղեկություն է ստացվել, որ «Նաիրիտ» գործարանի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, քաղաքացին ընկել է գնացքի տակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ Նորագավիթ-Երևան ուղեմասի 3-րդ կմ-ում հետիոտնի համար չնախատեսված հատվածով անցնելիս ընթացող գնացքը հարվածել է Նորագավթի բնակչուհի, 1932 թ. ծնված Ծ. Խա­չատրյանին:

Փրկարաները, ոտքով անցնելով մոտ 300 մ, Ծ. Խաչատրյանին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ըստ բժիշկների՝ տուժածի առողջական վիճակը բավարար է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter