
Սփյուռքի նախարարության պատասխանը՝ Համահայկական երիտասարդական շարժման հայտարարությանը
Համահայկական երիտասարդական շարժման հարգելի ներկայացուցիչներ,
Ոջունում ենք քաղաքացիական ակտիվություն դրսևորելու հայ մարդու ճակատագրով մտահոգվելու ձեր դիրքորոշումը, վստահ ենք, որ հայ երիտասարդությունն օժտված է իմաստությամբ ու հեռատեսությամբ և կարող է մեծապես նպաստել հայոց պետականության ամրապնդմանն ու զարգացմանը:
Ապրիլի 8-ին «Հետք» թերթում հրապարակած Ձեր հայտարարության առթիվ կուզենայինք նշել, որ 13-20 տարեկան պատանիների և երիտասարդների համար նախատեսված «Արի տուն» հայրենաճանաչության ծրագիրը արդեն գործում է 5 տարի: Օտարացման, ուծացման, ազգային ինքնության կորստի ճամփան բռնած հազարավոր պատանիների ու երիտասարդների ծրագիրը հնարավորություն է ընձեռել ճանաչել իրենց հայրենիքը, դառնալ հայ մշակույթի կրողն ու ժառանգորդը:
Ինչ վերաբերվում է Ալ. Վարպետյանի հետ կապված ձեր հարցադրմանը՝ նշենք, որ դրա լուծումը Սփյուռքի նախարարության իրավասությունից դուրս է: Բայց քանի որ Ալեքսանդր Վարպետյանը Սփյուռքահայ է, Նախարարությունն անմիջապես դիմել է պատկան մարմիններին: Մեզ տեղեկացվել է, որ նրա մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է՝ ելնելով ազգային անվտանգության նկատառումներից:
Հարգանքով՝
ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնությա ն հետ կապերի վարչության պետ Էվելինա Բաղդասարյան
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել