Կոտայքի մարզում անցյալ տարվա համեմատ գործազրկությունը նվազել է
Հունիսի 28-ին պետական բյուջեի ֆինանսավորմամբ և «Զբաղվածության պետական ծառայության» գործակալության նախաձեռնությամբ Հրազդան քաղաքում տեղի ունեցավ աշխատանքի տոնավաճառ, որին մասնակցում էր 40 գործատու:
Աշխատանքի տոնավաճառին մասնակցում էր նաև Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, «Զբաղվածության պետական ծառայության» գործակալության պետ Սոնա Հարությունյանը, Հրազդանի զբաղվածության մարզային կենտրոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը և աշխատանք փնտրողներ:
Թեմայի շուրջ զրուցեցինք Հրազդանի զբաղվածության մարզային կենտրոնի տնօրեն Հարություն Խաչատրյանի հետ:
Ի՞նչ նպատակ է հետապնդում կազմակերպված աշխատանքի տոնավաճառը:
Աշխատանքի տոնավաճառը մի միջոցառում է, որտեղ հավաքվում են գործատուներ և աշխատանք փնտրողներ: 1-օրյա միջոցառում է, անցկացվում է տարվա մեջ 1 կամ մի քանի ամգամ: Այստեղ աշխատանք փնտրողները, առանց զբաղվածության կենտրոնների միջնորդությամբ, հանդիպում են գործատուին: Տոնավաճառին մասնակցում էին 40 գործատուներ և կար 106 թափուր աշխատատեղ:
Որքա՞ն աշխատանք փնրողներ են այսօր աշխատանք գտել:
Անմիջապես հնարավոր չէ ունենալ տվյալնել, մենք պետք է զանգահարենք գործատուներին, ճշտենք: Մոտ մեկ շաբաթվա ընթացքում, կարող ենք ասել, թե որքան աշխատանք փնրողներ են աշխատանքի տեղավորվել:
Այսօր գործազրկությունն անցյալ տարվա համեմատ ի՞նչ մակարդակի վրա է:
Կոտայքի մարզի զբաղվածության կենտրոններում հաշվառված է 8004 աշխատանք փնտրող, դրանցից գործազուրկի կարգավիճակ է ստացել 6937-ը: Նպաստառու է 1848-ը, որից 1700-ը` կին: Այս տարի աշխատանքի ենք ընդունել 382 քաղաքացիների: Անցած տարվա համեմատ գործազրկությունը նվազել է:
Նելլի Կարապետյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել