HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուսաստանում տեղի ունեցած խոշոր ՃՏՊ-ում զոհված ՀՀ քաղաքացիների դիերը տեղափոխվում են հայրենիք

Ապրիլի 9-ին Ռուսաստանի ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ ապրիլի 8-ին Գյումրի-Մոսկվա թիվ НН 506 չվերթով վայրէջք կատարած ինքնաթիռի ուղևորները «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայով ուղևորվել են Մոսկվա:

Ճանապարհին՝ Վլադիմիրի մարզի Պետուշինսկի շրջանի Բոլդինո բնակավայրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են «Միցուբիշի» մակնիշի, «ԳԱԶել» մակնիշի МА 156 37 պ/հ և «Վոլվո» մակնիշի B212BO12 պ/հ բեռնատար ավտոմեքենաները, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։

Պատահարի հետևանքով զոհվել է 8, վիրավորվել 1 քաղաքացի, որոնցից ՀՀ քաղաքացի՝ «ԳԱԶել» մեքենայի վարորդ, 1966 թ. ծնված Արմեն Վարդանյանը հոսպիտալացվել է Պետուշկի քաղաքի բժշկական կենտրոն։ Նրա վիճակը միջին ծանրության է։

Դժբախտ պատահարի հետևանքով ՀՀ քաղաքացիներ՝ 1981 թ. ծնված Զուրաբ Ավագյանը, 1963 թ. ծնված Սասունիկ Սարգսյանը և Արթիկի բնակիչ, 1980 թ. ծնված Վարդան Վարդանյանը տեղում մահացել են։ Պարզվել է, որ զոհվածների թվում կան ևս 2 ՀՀ քաղաքացիներ՝ 1988 թ. ծնված Արթուր և 1987 թ. ծնված Արտեմ Խաչատրյանները:

Սասունիկ Սարգսյանի և Զուրաբ Ավագյանի դիերը Մոսկվայից Երևան են տեղափոխվել ապրիլի 12-ի առավոտյան:

Ըստ նախատեսված չվերթի՝ Վարդան Վարդանյանի, Արթուր և Արտեմ Խաչատրյանների դիերը Երևան կտեղափոխվեն ապրիլի 12-ի օրվա ընթացքում:

Պատահարի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացի, 1966 թ. ծնված Արմեն Վարդանյանը գտնվում է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատում են կայուն ծանր: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter