HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ

ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդները 2013թ. աշխատանքային պլանի համաձայն ապրիլի 11-ին այցելել են ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ: Այցին մասնակցում էին նաև ՀՀ-ում Իրանի, Չինաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, ԱՄՆ, Լիտվայի, Հունաստանի, Ղազախստանի, Մեծ Բրիտանիայի, Չեխիայի, Ռումինիայի և Ֆրանսիայի ռազմական կցորդները:

Այցի սկզբում ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերական վարչության պետ Մ.Իսախանյանը ռազմական կցորդներին է ներկայացրել ճեպազրույց իր ղեկավարած ստորաբաժանման վերաբերյալ՝ նշելով վարչության գործառույթները, կառուցվածքը, ինչպես նաև ներկայացրել է համառոտ տեղեկություններ ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների վերաբերյալ:

Ճեպազրույցից հետո ռազմական կցորդներն այցելել են Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ և Եղվարդի ռազմական գործարան: Հյուրերը հնարավորություն են ստացել շրջելու ռազմարդյունաբերական ձեռնարկությունների տարածքում՝ առավել մանրամասն ծանոթանալով ձեռնարկությունների գործունեությանն ու արտադրանքի տեսականուն: Այս մասին հայտնում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter