HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախում անցկացվել է մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն

Ապրիլի 8-12-ը Արցախի զինված ուժերի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի հետ Արցախի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ղեկավարությամբ անցկացվեց մարտական հրաձգությամբ գնդային մարտավարական ցուցադրական զորավարժություն:

Զորավարժության ավարտական փուլին հետևում էին Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և բարձրաստիճան զինվորականներ:

Հանրապետության զորահավաքային ռեսուրսի համալրմամբ անցկացված զորավարժությանը ներգրավված էին տարբեր զորատեսակների ուժեր և միջոցներ:

Ինչպես զորամասի «Բարձր» աստիճանի մարտական պատրաստականության բերման փուլում, այնպես էլ 150 կմ-ոց զորաշարժի, պաշտպանական բնագծերի գրավման, պաշտպանությունից հակահարձակման անցնելու ընթացքում իրականացված գործողություններում անձնակազմը դրսևորեց մարտավարամասնագիտական ու բարոյահոգեբանական բարձր պատրաստվածություն և իր առջև դրված ուսումնամարտական խնդիրները կատարեց հավուր պատշաճի:

Բանակի տարվա պատրաստության պլանով նախատեսված համաբանակային նշանակության միջոցառումն ավարտվեց պարգևատրման արարողությամբ: Այս մասին հայտնում է ՊԲ-ն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter