HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի պարզաբանումը

«Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի տնօրեն Վ.Շերմազանյանի պարզաբանումը «hetq.am» կայքում 12.04.2013թ.հրապարակված լրատվության վերաբերյալ:

«Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամը իրականացնում է Օձունի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու վերանորոգման և վերականգնման աշխատանքների ֆինանսավորումը՝ համաձայն Հիմնադրամի, ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու միջև 23.03.2012թ. կնքված հուշագրի: Ֆինանսական միջոցները տրամադրվում են մրցութային կարգով ընտրված շինարարական ընկերությանը՝ «ԼևԳուկ» ՓԲԸ-ին: Շինարարական աշխատանքներն իրականացվում են համաձայն հաստատված նախագծի: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պարբերաբար փոխվում են շինարարական աշխատանքների ծավալները և օգտագործվող նյութերը, ինչը շինարարական ընկերությանը հնարավորություն չի տալիս աշխատանքն իրականացնել որոշակի հաջորդականությամբ, որի արդյունքում մեծանում են նախապատրաստական աշխատանքները, «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամը շինարարական ընկերությանը տրամադրել է կանխավճար նորոգման աշխատանքները զուգահեռաբար տարբեր ուղղություններով միաժամանակ իրականացնելու համար: Մինչև 12.04.2013թ. շինարարական ընկերությանը փոխանցվել է 86,8 մլն ՀՀ դրամ, ինչի դիմաց արդեն կատարողական ակտերով ավարտին են հասցվել 43,9 մլն ՀՀ դրամի աշխատանքներ: Մնացած գումարն ուղղվել է նյութերի ձեռք բերմանը և նախապատրաստական աշխատանքների իրականացմանը: Չնայած այս ամենին, շինարարական աշխատանքների լայն թափով իրականացմանը խոչնդոտում է այն հանգամանքը, որ ընթացքում անընդհատ փոփոխություններ են իրականացվում նախագծում:

«Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի, ՀՀ մշակույթի նախարարության և  Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու միջև կնքված հուշագրի համաձայն, Հիմնադրամը ֆինանսավորում է շինարարական աշխատանքների իրականացումը, իսկ նախագծի կազմումը (փոփոխումը), հաստատումը, համապատասխան փորձաքննությունների անցկացումն իրականացնում է ՀՀ Մշակույթի նախարությունը:

Շինարարական աշխատանքների կատարման հեղինակային հսկողության իրականացման նպատակով «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի և «Սերվետ» ՍՊԸ-ի միջև 24.05.2012թ. կնքվել է համապատասխան պայմանագիր, համաձայն որի հեղինակային հսկողություն իրականացնողը պարտավոր է ապահովել իր ներկայացուցչի (տվյալ դեպքում նախագծող՝ Միշա Հակոբյանի կամ այլ լիազոր ներկայացուցչի) այցելություն Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու տարածք և արձանագրել կատարված աշխատանքների ընթացքը: Արձանագրությունները ենթակա են հանձնման «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամին՝ աշխատանքներիհանձնման-ընդունման ակտի հետ միասին: Մինչև 12.04.2013թ. Հիմնադրամին  «Սերվետ» ՍՊԸ-ի կողմից չի ներկայացվել ոչ հանձնման-ընդունման ակտ, ոչ արձանագրություն, և ոչ էլ հաշիվ-ապրանքագիր: Չնայած այս ամենին, Հիմնադրամը «Սերվետ» ՍՊԸ-ին վճարել է կանխավճար 230 հազ. ՀՀ դրամի չափով:

Սույնով, ցանկանում ենք նշել նաև, որ ճարտարապետ Միշա Հակոբյանին վճարումներ «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամը չի իրականացրել, քանի որ հեղինակային հսկողության պայմանագիրը ոչ թե Միշա Հակոբյանի, այլ «Սերվետ» ՍՊԸ-ի հետ է կնքված, ուստի իր աշխատավարձի (նկատի ունենք հեղինակային հսկողության համար վճարումները) վճարման հարցով Միշա Հակոբյանը պետք է դիմի «Սերվետ» ՍՊԸ-ին, այլ ոչ թե Հիմնադրամին: Միաժամանակ հայտնում ենք, որ հեղինակային հսկողության իրականացման համար վճարումներ չիրականացնելու միակ խոչնդոտը հեղինակային հսկողություն իրականացնելու մասով ֆիքաված արձանագրությունները, հանձնման-ընդունման ակտերը, հաշիվ-ապրանքագրերը հիմնադրամին չներկայացնելն է: Նշված փաստաթղթերի ներկայացման դեպքում վճարումները կիրականացվեն անմիջապես:

Անհրաժեշտ ենք համարում նշել, որ ս/թ. Ապրիլի 9-ին Հիմնադրամը գրություն էր ուղարկել «Սերվետ» ՍՊԸ տնօրեն Ս.Պողոսյանին, որով տեղեկացրել էր շինարարական աշխատանքների վերսկսման մասին և դիմել խնդրանքով՝ ապահովել լիազոր ճարտարապետի շաբաթական գոնե մեկ այցելություն:

Կարծում ենք, որ«hetq.am» կայքում հրապարակված հոդվածն ինչ-որ չափով հանդիսանում է նշված գրության պատասխան, քանի որ «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամը նամակում նշելէր, որ ճարտարապետի շաբաթական գոնե մեկ այցելություն չապահովելու դեպքում ստիպված կլինի լուծել պայմանագիրը:

Նշենք նաև,  որ նախագծի փոփոխված տարբերակները ևս ժամանակին չեն ներկայացվում շինարարական ընկերությանը, ինչը ևս հանդիսանում է խոչընդոտ շինարարական աշխատանքների իրականացման համար:

Սույն հարցի կարգավորման նպատակով ակնկալում ենք նաև ՀՀ մշակույթի նախարարության միջամտությունը:

Մեկնաբանություններ (21)

Տեր Վրթանես
Ես ուրիշի անունից բան գրելու կարիք չունեմ,ես իմ ասելիքն ու կարծիք միշտ էլ ճակատին եմ ասում:Ինչ վերաբերում է ճարտարապետ Միշա Հակոբյանին ես նրան շատ եմ հարգում:Այդ մասին Ձեզ և պարոն Ղուկասյանին բազմիցս եմ ասել:
Տեր Վրթանես
Ոչ թե 3.5, այլ`2: Զարմանում եմ Ձեր ներսում եղած ազգի և եկեղեցու նկատմամբ ատելության և թույնի աստիճանի վրա: Մեր ազգն սքանչելի ռազմավարությու ունի, որի արդյունքում ազատագրվեց Արցախը: Հակառակ Ձեր նմանների ժողովրդին հուսահատեցնելու ջանքերին մեր ազգը կազատագրի Նախիջեվանն էլ, արևմտյան Հայաստանն էլ ու մնացած մեր աստվածատուր հողերը: Մեր ազգի իրական թշնամիները մարտնչող տգետներն են, որոնք իրական լուծումներ առաջարկելու փոխարեն անհիմն եզրակացություններ են անում:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հերիք ինչքան թոզ փչես/փչեք մարդկանց աչքերին` քո/ձեր քրիստոնեական անհիմն-անփաստ պրոպագանդայով: Հայաստանը Գերմանիա,Անգլիա,Իտալիա, Ֆրանսիա, Ռուսաստան չէ. Հայաստանը Հայաստան է`ՓՈՔՐԻԿ,անծով երկիր`3.5 կողմից շրջափակված 150 մլն. մուսուլմաններով,որոնք ատել ու միշտ ատելու են քրիստոնյաներին: Հայաստանը ԿՈՐՑՐԵԼ է իր հայրենիքի 90%-ը: 150 տարի առաջ Հայկական լեռնաշխարհում ավելի շատ Հայ էր ապրում, քան հիմա: Սա միանշանակ նշանակում է,որ մեր ազգը ՍԱՐՍԱՓԵԼԻ կերպով ՍԽԱԼ ազգային ռազմավարություն ունի: Մեր թշնամիները մեզնից ՇԱՏ ԱՎԵԼԻ խելացի էին. երբեք հայ եկեղեցին վերջնական չեն կործանել.դեռ ընդհակառակը` եկեղեցուն տվել են ՈՐՈՇ պետական ֆունկցիաներ- ՔԱՋ ԳԻՏԱԿՑԵԼՈՎ,որ քրիստոնեության ռազմավարությունը ինչքան քնեցնող,բթացնող ու անիրական է: Սրանից էլ լավ նվե՞ ր մեր թշնամիներին:
Տեր Վրթանես
Այդ կառուցած եկեղեցիների շնորհիվ պահվել է հավատքը, գիրն ու լեզուն, սրի պակասը քո նմանների անմիաբանության հետևանք էր, որ հիմա էլ Արցախ ազատագրած հային քաղաքացիական անմիաբանության կոչ ես անում: Պետական և եկեղեցական կառույցներն ամեն կերպ փորձում ես վարկաբեկել:Ես ինքս մուսալեռցի եմ ու մուսալեռցիները փրկվեցին զենքով և Մուսա լեռան վրա բարձրացրած խաչի շնորհիվ: Բազմաթիվ մանուկներ են փրկվել, բայց կույրն անկարող է տեսնել լույսը և խուլը ձայնը լսել:Եղեռնը տեղի ունեցավ ոչ թե այն պատճառով ,որ մենք քրիստոնիա էինք,քեզ օրինակ աշխարհին տիրող քրիստոնիա Գերմանիան, Անգլիան, Իտալիան, Ֆրանսիան, Ռուսաստանը և այլ զարգացած քրիստոնեական երկրներ, այլ այն պատճառով, որ մենք անմիաբանության պատճառով պետականությունն էինք կորցրել և Բանակ չունեինք: Քրիստոնյա էին Ղարաքիլիսայում, Բաշ Ապարանում և Սարդարապատում հաղթող հայերը: Եկեղեցին հոգևոր-բարոյական կառույց է, եթե ձկանը դատենք իր ծառ բարձրանալու կարողությամբ, նա իրեն շատ անհարմար կզգա:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Երբ վերջանում են արգումենտները,սկսվում են անձնական պիտակավորումները- ինչքան տիպիկ է Հայ եկեղեցուն. էդ «սատանայի որդիներին» գլորեք ձորը ու հարցը «փակեք»: Պարոն հոգևորական, վերևում ես գրել եմ միայն (իմ անձից անկախ) պատմական փաստեր: Իսկ ի՞նչու հազարամյա Հայը բանակ չուներ. որովհետև Վահագնի սուրը խաբելով խլեցիք հայ տղամարդու ձեռքից ու ասեցիք` գնա քարի մեջ խաչ փորփրի. դա «ավելի զորեղ» է: Յուրաքանչյուր անկեղծ Հայ իրեն հետևյալ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ հարցը պիտի տա. այդ ԻՆՉՊԵ՞Ս եղավ,որ Հայը,որպես առաջին քրիստոնյա ազգ,ԱՅԴՔԱՆ փող ծախսեց ու տասնյակ հազարավոր եկեղեցի կառուցեց,բայց իր ԱՄԵՆԱԾԱՆՐ պահին` Դեր Զորում/1915 թ.-ին, այդ «ամենակարող ու ամենագթառատ» Քրիստոսը ԳՈՆԵ փոքրիկ հայ մանկիկներին փրկելու ՓՈՐՁ չարեց: Կա՞ մեկը,որ հասկանում է սրա տրամաբանությունը:
Տեր Վրթանես
Հակապատմական հերհյուանք է, վասակ սյուների երևակայության արդյունքը:Օձնեցին գրչով և իմաստությամբ է պայքարել,որի արդյունքում արժանացել է Իմաստասեր կոչմանը: 1915-ի ցեղասպանության պատճաը մեր պետականության և բանակի պակաս էր,որոնցից զրկվել էինք քեզ նման հակապետական և անմիաբն անձերի պատճառով:Լավ կլինի,որ հանդես գաս քո իրական անվամբ և բնակավայրով:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Մեկ լավը չի արդարացնում մեկ ուրիշ վատը: Պատմական ՓԱՍՏ է,որ Հայոց պատմության մեջ ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ (Հովհան կաթողիկոս Օձնեցու գլխավորությամբ) իրագործել է ԱՌԱՋԻՆ գենոցիդը Հայ ժողովրդի հանդեպ: Հովհան «սուրբ» կաթողիկոս Օձնեցին մի օր Հայ պավլիկյաններին (ու իրենց անմեղ երեխաներին) կենդանի ժայռերից ցած նետելու հրաման էր տալիս, իսկ մյուս օրը «քրիստոնեական հանդուրժողականություն» 'քարոզում' եկեղեցում: Այսօր Հայաստանում դժվար թե «Թաալաթ իմաստասեր փաշա» (բարեգործական) հիմնադրամ գտնեք:
Տեր Վրթանես
Սուրբ Հովհան Իմաստասեր կաթողիկոս Օձնեցին 719 թվականին այցելում է Դամասկոս,հանդիպում Օմար ամիրապետին և իրավունք ստանում քրիստոնեությունն ազատ պաշտելու, Հայաստանի Բուզանդական մասում պանդխտության մեջ գտնվող Խրամի և Նախիջևանի եկեղեցիներում այրված իշխանների որդիներին վերադարձնելու հայրենի իշխանություններին ու վանքերն ու եկեղիցիները հարկերից ազատելու խնդրով,որ և Աստծո օգնությամբ հաջողում է:Արաբական և հայկական զորքերով վերամիավորում է Հայաստանը,որն ապագայում հիմք է հանդիսանում Բագրատունյաց թագավորության հիմնման համար:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հովհաննես Օձնեցի Կաթողիկոսը 719 թվին Դվինում հրավիրում է եկեղեցական ժողով, որտեղ քննարկում է իր «Ընդդեմ պավղիկյանց» հրահանգ-աշխատությունը/պավլիկյանների դեմ պայքարի մեթոդները: Կաթողիկոսի գլխավորությամբ որոշվում է ԱՄԵՆ ԿԵՐՊ հալածել և (ֆիզիկապես) ոչնչացնել «սատանայի որդիներին»,որոնց թվում վերջիններիս երեխաներին: Որպես «արդյունավետ մեթոդ» Կաթողիկոսը նշում է՝ խոշտանգումները, ժայռերից ցած նետելը և սովամահ անելը: Հովհաննես Օձնեցի Կաթողիկոսը այս հարցը «շուտափույթ լուծելու համար» պաշտոնապես օգնություն է խնդրում (և ստանում) Արաբ Ոստիկանից:
Տեր Վրթանես
Հարգելի խմբագրություն, խնդրում եմ հաստատել իմ քոմենփը Հովհան Օձնեցու անունով հանդես եկողի դեմ,որպեսզի պարոն Վ. Շերմազանյանն անհմն ենթադրություններ չանի:Ես գրել էի, որ դրամ յուրացնելու խնդիր ոչ եղել է ու ոչ էլ կա,այլ`ընդամենը թղթաբանության հետ կապված որոշ խնդիրներ,որոնք այժմ լուծման ընթացքում են:
Տեր Վրթանես
Ինչ վերաբերում է քոմենթ անողներին ես ճանաչում եմ Մոսինյան Համլետին, Նիկողոսյան Անիին ու Դավիթավյան Մարտունին,մնացյալին չեմ ճանաչում և համակարծիք չեմ:Հովահան Օձնեցու անունով հանդես եկողի կարծիքի դեմ իմ քոմենթը դեռևս խմբագրության կողմից չի հաստատվել,որի համար ցավում եմ:
Aram
Ամոթ Ձեզ, որ նման անկոռեկտ բաներ եք գրում Միշա Հակոբյանի մասին:
Մարտուն
Ես որպես Օձունի բնակիչ վստահեցնում եմ,որ Օձունի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու վերանորոգման աշխատանքները բարեհաջող կերպով շարունակվում են:
Վանուշ Շերմազանյան
Հարգարժան Տեր Վրդանես քահանա Բաղալյան, շնորհակալություն Ձեզ և Ձեր մտերիմներին ''խուլ, համր և անանուն'' կազմակերպությունից, բոլոր հրապարակումների և քոմենթների համար: Նամանավանդ շինարարի պատասխանի էջում վերջին քոմենթի համար, այն իրավամբ արժանի է Նոբելյան մրցանակի: Գայթակղությանը չդիմանալը մեղք է, թ՞ե շնորհ … …եթե կգտնեք գեթ մեկ Օձնեցի, որ ինչ-որ գրել եք կայքերում նրանց անունից իմ հասցեին, նույնը կասի ինձ, նայելով իմ աչքերին, ես կփոխեմ օձնեցիությունս, իսկ Ձեր դեպքում ինքներդ որոշեք Ձեր ապաշխարհանքի ձևը: Ինչ վրաբերվում է ճարտարապետական հեղինակային ընկերությանը, ապա Ձեր հովհանու տակ վերցնելու փոխարեն ուղարկեք դատարան, մեր երկրում նման վեճերը լուծվում են դատարանում և դրանից ''մի կաթիլ մեղր'' -ի պատմություն սարքելը առնվազն անմտություն է: Բարձյալը՝ դատավոր բոլորիս… Հարգանքով՝ Վանուշ Շերմազանյան
Անի
Ես իմ բարեմաղթանքներն եմ հղում Օձունի վերականգնման ծրագրի բոլոր աջակիցներին ի մասնավորի բարերար Մ.Ձավարյանին:Շատ շնորհակալ ենք Լարիսա Փարեմուզյանից և Տեր Վրդանեսից պարբերապար Օձունի վերականգնման մասին լուսաբանումների համար:Աստված հաջողություն տա ձեր աստվածահաչո գործին: Անի Նիկողոսյան
Տեր Վրթանես
Փողերի յուրացման խնդիր չի եղել և չի էլ կարող լինել,այլ` վճարման ուշացման, որ թղթաբանության հետ է կապված եղել:Խնդրում եմ միմյանց չվիրավորել, դա Օձունի վերականգնման շահերից չի բխում:Շինարարությունն ընթանում է բարեհաջող կերպով ցանկացողները կարող են տեղում ծանոթանալ իրավիճակին կամ այցելել Արմատներ.am կայք:
Տեր Վրթանես
Օձուի վերականգնման աշխատանքներն այժմ ընթանում են բարեհաջող կերպով:Տեղեկությունների համար կարող եք այցելել Արմատներ. am կայք:Աստված օրհնի Օձունի վերականգնմամբ ուրախացողներին և աջակիցներին:
Տեր Վրթանես
Ինչ վերաբերում է հարգարժան Մ. Հակոբյանի մեր տանը հյուրընկալվելուն, ես եմ իրեն խնդրել, որ ինձ այդ պատվին արժանացնի,իսկ ես ու իմ երեխաները շատ ենք սիրում մեծարգո պարոն Հակոբյանին:
Տեր Վրթանես
Սուրբ Հովհան Օձնեցին գրչով է պայքարել աղանդների դեմ,որի արդյունքում իրավմամբ Իմաստասեր է կոչվել ժողովրդից:
Հովհան Օձունեցի
Վանուշ, ամբողջ Օձունը գիտի, որ մի 10 տարի չես աշխատել ու փողի երես չես տեսել: Հիմա միանգամից 320մլն. դրամ ես տեսել ու ընկել ես էդ փողի վրա: Էլ լոլոներ մի կարդա մեր գլխին, էդ ճարտարապետի աշխատավարձը տուր իրան թող գա իր աշխատանքը կատարի: Որ էդ մարդու փողերը ուզեցել յուրացնել դա փաստ է: Դե լավ ճարտարապետին ինչու չես ճանապարհածախս, գիշերավարձ և սննդի փող հատկացնում: Տեղյակ ես , չէ, որ Տեր Վրթանես բազմազավակ հայր է, եթե չեմ սխալվում 5 երեխա ունի, նրա երկու սենյականոց տանը էդ ճարտարապետը ոնց կարա հանգիստ զգա իրեն: Ամոթ է Վանուշ: Ոչ ոք քեզ լավ մարդ չի համար: Մենք գնահատում ենք Տեր Վրթանեսին:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
«Հովհաննես Իմաստասե՞ ր Կաթողիկոս Օձնեցի»: «Իմաստասե՞ ր»: Սա այդ նույն կաթողիկոսն է,որը սպանել/մորթել տվեց տասնյակ հազարավոր Հայ պավլիկյաններին,որոնց թվում բազմաթիվ անմեղ երեխաներ: Իրականում սա ԱՌԱՋԻՆ ցեղասպանությունն էր հայոց պատմության մեջ: ԱՄՈԹ/ԱՆԵԾՔ Հովհաննես Օձնեցի Կաթողիկոսի չար-խավար հոգուն և արյունոտ կերպարին: Եվ ի՞նչ էին ուզում պավլիկյանները. ընդհամենը (սոցիալական) արդարություն :

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter