HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». «8» և «Մոսկվիչկա» սուպերմարկետները ՀԴՄ կտրոն չեն տալիս

Թերթը տպագրել է մի լուսանկար, որում պատկերված է մի փոքրիկ խանութ, որը ՀԴՄ կտրոն չտրամադրելու համար մի քանի օրով «պլոմբել է» հարկային ծառայությունը: Արդյունքում խանութը տուգանվել է 150 հազար դրամով և դադարեցրել է գործունեությունը:

Հարկային աշխատակիցները մի առանձնահատուկ հետևողականությամբ հենց փոքր խանութներում են «հսկիչ գնումներ» անում ու առանձնահատուկ անտարբեր են ազդեցիկ մարդկանց պատկանող սուպերմարկենտների նկատմամբ: Ուստի երեկ թերթի թղթակիցը տարատեսակ նկարահանող սարքերով զինված` այցելել է «8» և «Մոսկվիչկա» սուպերմարկետներ` «հսկիչ գնումներ» անելու, բայց ՀԴՄ կտրոն չի ստացել:

Սակայն, ի տարբերություն այս փոքրիկ խանութի, դրանց վրա չեն հայտնվում հարկայինի` նկարում պատկերված պաստառները:

Մեկնաբանություններ (2)

NAM
Այ եթե ասեիք, որ սպասարկման կուլտուրան իսպառ բացակայում է, մանավանդ Մոսկվիչկայում, կարելի էր ընդունել, բայց ես համարյա ամեն օր օգտվում եմ ու զոռով են տալիս կտրոն։ Ասեմ ինձ չեն էլ ճանաչում ու ինքս էլ կոպիտ եմ նման սպասարկման դիմաց։
WOLF
INCHI MASIN E XOSQ@ MI HAT SRJAYC KATAREQ AYL SUPERMARKETNER U HAGUSTI XANUTNER,,,,,,NUYN VICHAKNA ARANC KTRON LAVEL AREVTUR EN ANUM

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter