HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». վարչապետի եղբորորդին քննադատե՞լ է հարկային քաղաքականությունը

Օրերս Երեւանի տնտեսագիտական համալսարանում վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբոր որդին՝ Դավիթ Սարգսյանը, թեկնածուական ատենախոսությունը պաշտպանելիս տհաճ վիճակում է հայտնվել: Պաշտպանությունն ավարտվել է դասախոսների եւ երիտասարդ գիտնականի միջեւ սկանդալով, ինչն աղմուկ է հանել բուհում: Ըստ բուհում տարածված խոսակցությունների՝ հանձնաժողովի անդամները զայրացել են այն բանից հետո, երբ ատենախոսը հայտարարել է, որ ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների պլանավորված մեծությունները գործնականում փոխկապակցված չեն տնտեսության իրական հնարավորությունների հետ: Հիմնավորել է, որ հարկային համակարգի կատարողականի բարձր ցուցանիշներն ուղեկցվում են պլանային ցածր առաջադրանքներով: Այսինքն՝ իշխանությունների հարկային քաղաքականության քննադատական դիրքորոշումը զայրացրել է հանձնաժողովականներին:

Եվ միայն սուր բանավեճի ժամանակ պարզվել է, որ երիտասարդը վարչապետի եղբորորդին է: Չճանաչելը բացատրում էին նրանով, որ Դավիթ Սարգսյանը սովորել է Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանում, սակայն թեկնածուականը պաշտպանել է տնտեսագիտականում: Անկախ քննարկման ընթացքից՝ վերջում ատենախոսությունը հաստատվել է, եւ կրտսեր Սարգսյանը ստացել է գիտությունների թեկնածուի աստիճան:    

Մեկնաբանություններ (1)

Մլեհ
Միայն պէտք է ողջունել երիտասարդ գիտնականին և յուսալ, որ նո՛յն համարձակութեամբ պարկեշտութեամբ ու մասնագիտական հմտութեամբ օր մը մերկացնէ սեփական հօրեղբօր Հայրենիքը հայաթափելու միտուած յանցաւոր տնտեսական քաղաքականութիւնը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter