HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». նույն բիրտ ուժը կիրառվեց ուղիղ 9 տարի առաջ

Ուղիղ 9 տարի առաջ այս օրը Հայաստանի քաղաքական դաշտում քննարկվող յուրաքանչյուր թեմա բացվում ու փակվում էր Բաղրամյան պողոտայի մասին հիշատակումով: 2003 թ. նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ քաղաքացիներն այդ շրջանում խմբվել էին ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմրիճյանի շուրջ եւ պայքարում էին իրենց տված քվեի համար: 2004 թ. ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառվեց առաջին բիրտ ուժը «կոլցո օպերացիայի» միջոցով: Արդյունքում ծեծի ենթարկվեցին բազմաթիվ քաղաքացիներ, լրագրողներ եւ ընդդիմության գործիչներ:

Հետաքրքիր զուգադիպությամբ այսօր նախկին ընդդիմադիրներից քչերն են մնացել հարթակում: Մասնավորապես ոստիկանական էլեկտրաշոկի հարվածից իր «ռադիկուլիտը» բուժած Արտաշես Գեղամյանն այսօր նույն Քոչարյան-Սարգսյան «հանցավոր զույգի» ներկայացուցչի գլխավորած (ՀՀԿ) ընտրացուցակով ԱԺ պատգամավոր է դարձել, Ստեփան Զաքարյանը Հանրային հեռուստաընկերությունում է աշխատում, Գեղամ Հարությունյանը ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահն է եւ այսպես շարունակ: Իսկ ՀՀ քաղաքացին էլի կռիվ է տալիս իր քվեի համար, էլի ծեծվում նույն Բաղրամյան պողոտայում: Շատերն էլ այդ դեպքից հետո պարզապես լքեցին մեր երկիրը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter