«Չորրորդ ինքնիշխանություն». նահանջ երթով
Երեկվա հանրահավաքում Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, թե ապրիլի 24-ի առավոտյան «Ազատության հրապարակից բոլորս միասին երթով կգնանք Ծիծեռնակաբերդ՝ տուրք տալու ոչ միայն անցյալին, այլեւ ապագային»:
«ՉԻ»- Թե ինչու պիտի հատկապես Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում «տուրք տան ապագային», դա երեւի միայն Րաֆֆին կիմանա: Եթե, իհարկե, նա ընդհանրապես տեղյակ է, որ բարձրաձայն արտահայտված ցանկացած միտք պիտի ձայնի տեմբրից բացի նաեւ իմաստ ունենա: Բայց խնդիրը նույնիսկ դա չէ: Փաստորեն, Րաֆֆին եւս մեկ անգամ ուզում է մարդկանց տանել Ազատության հրապարակ-Ծիծեռնակաբերդ երթուղով: Մի քանի օր առաջ նման բան կարծես թե արդեն եղել է, այնպես որ ճիշտ կլիներ, եթե երթուղին նախապես ճշտվեր փողոց առ փողոց: Հանկարծ այնպես չստացվի, որ կոչին արձագանքի միայն Գասպարյան Վովան:
Ի դեպ, հետաքրքիր է՝ նման հայտարարություն անելուց առաջ Րաֆֆին պարզե՞լ է՝ արդյոք «Երեւանի ապագա քաղաքապետը» պատրաստ է եւս մեկ անգամ վտանգի ենթարկել սեփական քիթը: Վերջին հաշվով տիկին Արմենուհին կարող է մի քանի զույգ կոշիկ ունենալ, բայց Արմեն Մարտիրոսյանը հաստատ մի քանի զույգ քիթ չունի:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել