«Հայկական ժամանակ». գիգանտ գաղափար՝ հանճարեղ գլխից
Երեկ հայտնի դարձավ, որ մեր երկրում ստեղծվել է մարդու իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողով, որը նախագահելու է Արթուր Բաղդասարյանը: Հիրավի հանճարեղ է այն գլուխը, որը ծնել է նման հանժնաժողով ստեղծելու միտքը:
Իսկ Բաղդասարյանի նախագահության գաղափարը գիգանտ գաղափար է: Ոչ ոք չի կասկածում, որ նա ՀՀ-ում մարդու իրավունքների վիճակը կհասցնի այնպիսի մակարդակի, որ պաշտպանելու այլեւս ոչինչ չի մնա: Մինչ օրս մեր ՄԻՊ-երին այդպիսի արդյունքի հասնել չի հաջողվել, սակայն Բաղդասարյանը ամեն ինչ արագ իր տեղը կդնի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել