HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատահար՝ Վերնաշեն-Եղեգնաձոր ճանապարհին. վարորդը վիրավորվել է

Ապրիլի 13-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 04.30-ի սահմաններում Վայոց ձորի մարզում` Վերնաշեն-Եղեգնաձոր ավտոճանապարհի 3-րդ կմ-ում, տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2106» մակնիշի 31 ՏՏ 568 պ/հ ավտոմե­քե­նան բախվել է ճամփեզրին կայանված «ՎԱԶ-21103» մակնիշի 78 VV 078 պ/հ ավտոմեքենային։

Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1973 թ. ծնված Գարիկ Մարտիրոսյանը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Եղեգնաձորի բժշկական կենտրոն։

Նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:

Այս մասին տեղեկացնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter