HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». Կգնեմ մանդատ

Նախկինում ՕԵԿ համամասնական ցուցակով պատգամավոր դարձած, ապա ՕԵԿ-ից դուրս եկած և Տիգրան Կարապետյանի գլխավորած ժողովրդական կուսակցության շարքերը համալրած Արտակ Սարգսյանը, որը «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի սեփականատերն է, նոր բիզնես նախագծեր է ձեռնարկել:

Թերթի տեղեկություններով` ՍԱՍ-ի Արտակը «ՍԱՍ» սուպերմարկետ է բացել Բուլղարիայում և առաջիկայում մտադրություն ունի համանուն ցանց բացել Սոչիում:

Բիզնես հաջողություններից շատ ավելի ՍԴԱՍ-ի Արտակին հետաքրքրում է իր ընդհատված քաղաքական կարիերան: Նա սրտի խոր կսկիծով իր մերձավոր շրջապատում մի քանի անգամ առիթ է ունեցել հայտարարելու, որ այս անգամ պետք է անպայման մանդատի տեր դառնա. «Ինչքան պետք լինի` կտամ»,- ասել է Արտակ Սարգսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter