Դանակի սպառնալիքով «ԲՄՎ» է առևանգել
Ապրիլի 12-ին՝ ժամը 13.20-ին, ոստիկանության Արմավիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը Արմավիրի հիվանդանոցի տարածքից դանակի սպառնալիքով «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա է առևանգել:
Պարզվել է, որ 1989 թ. ծնված Հայկ Մ.-ն նույն օրը՝ ժամը 13.00-ի սահմաններում, Արմավիրի բժշկական կենտրոնի տարածքում, դանակի սպառնալիքով նշված բուժհիմնարկության հոգեբույժ Ռոբերտ Ա.-ին իջեցնելով նրա «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայից և նստելով ղեկին, դիմել է փախուստի: Ավտոմեքենան, Արմավիր-Երևան ճանապարհի 9-րդ կ/մ-ին դուրս գալով ճանապարհի բանուկ մասից, շրջվել է, Հայկ Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մեծամորի հիվանդանոց:
Հանցագործության գործիք դանակն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել