HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԲ-ում սպա-հոգեբանների հետ սեմինար-պարապմունք կանցկացվի

Ապրիլի 13-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ընդունել է Երևանի պետական համալսարանի Ռազմավարական հետազոտությունների ռեսուրս կենտրոնի ներկայացուցիչներին, որոնք պաշտպանության նախարարության հետ համագործակցության ծրագրի շրջանակներում Արցախ էին այցելել սպա-հոգեբանների հետ «Առաջին հոգեբանական օգնության հնարքների դասավանդման» թեմայով վերապատրաստման սեմինար-պարապմունք անցկացնելու համար:

Հանդիպման սկզբում ՊԲ հրամանատարը ողջունել է հյուրերին և վստահություն հայտնել, որ նրանց այցը էլ ավելի կկատարելագործի սպա-հոգեբանների ինստիտուտը պաշտպանության բանակում:

Ջերմ ու անկաշկանդ մթնոլորտում ընթացած հանդիպման ընթացքում ՊԲ հրամանատարը պատասխանել է հյուրերին հետաքրքրող բազմաթիվ ու բազմաբնույթ հարցերին:

Այս մասին հայտնում է ՊԲ մամլո ծառայությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter